Թուրքիան իր C-400-ները վաճառել է երրորդ երկրի․ գործարքը մասին կհայտարարվի հուլիսի 10-ին․ Hurriyet

Լուրեր

28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
28.08.2026 | 19:28
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
28.08.2026 | 19:15
Նոր ազգային ստադիոն, ևս 300 դպրոց, 5 անգամ քիչ մանկապարտեզ․ ինչ կա Կառավարության նոր ծրագրում 
28.08.2026 | 19:02
Սիրիայի նախագահը քրդական ուժերի նախկին հրամանատարին նշանակել է իր խորհրդական
28.08.2026 | 18:50
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով տուժող Արման Սարոյանը բարձրաձայնում է իր նկատմամբ սպառնալիքների մասին
28.08.2026 | 18:39
Ռուսական հարվածից այրվել է «Խորտիցա»-ի գործարանը․ մինչև 4 մլն շիշ օղի է ոչնչացվել
28.08.2026 | 18:35
«Ինտերի» նախագահն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը
28.08.2026 | 18:26
«Ուժեղ Հայաստան»-ը դեռ որոշում չունի՝ ում առաջադրել
28.08.2026 | 18:20
Վրաստանում ուժեղ անձրևները ջրհեղեղ են առաջացրել․ վնասվել են տներ, ճանապարհներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 18:10
Ծառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 339 մլն դրամի վնաս է վերականգնել // Հեղեղումներ Վրաստանի արևմուտքում․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 18:03
Պապիկյանը դիտարկել է  ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 17:51
Կաթողիկոսի գործն ուղարկվեց Երևանի քրեական դատարան
28.08.2026 | 17:44
Աշխատավարձը պարզապես եկամուտ չէ․ ինչպես այն դարձնել ֆինանսական գործիք. IDBank
28.08.2026 | 17:30
Կաթողիկոսը չի մասնակցի իր գործով դատական նիստին․ դատարանը բավարարեց միջնորդությունը
Բոլորը

Թուրքիայի ռուսական արտադրության С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը վաճառվում են երրորդ երկրի, վաճառքի մասին, ինչպես սպասվում է, կհայտարարվի ուրբաթ՝ հուլիսի 10-ին։ Այս մասին ասվում է Hurriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվիի հոդվածում, գրում է Turkiye today-ը:

Սելվին հիշեցրել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս համակարգերի վերաբերյալ հարցին պատասխանել է. «Հետևեք լուրերին»։

Հոդվածում նշվում է, որ C-400-ների հարցը վերադարձել է օրակարգ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից CAATSA պատժամիջոցների չեղարկման մասին հայտարարությունից հետո, քանի որ դրանք սկզբնապես սահմանվել էին Թուրքիայի կողմից այդ համակարգերի գնման հետևանքով։

Ըստ հրապարակման՝ չնայած հայտնի է, որ թուրքական անձնակազմը Ռուսաստանում վերապատրաստվել է այս համակարգերը շահագործելու համար, և C-400-ները կարող են արագ ակտիվացվել անհրաժեշտության դեպքում, դրանց ներկայիս կարգավիճակի մասին հստակ տեղեկություններ չկան այ մասին՝ դրանք ակտիվացվել են, մնում են պահեստում, թե՞ ուղարկվել են այլ երկիր։

Հաղորդվում է, որ CAATSA պատժամիջոցների վերացումը կպահանջի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական ծանուցման նամակ ուղարկի Կոնգրեսին՝ անդրադառնալով երեք կետի՝ որ C-400-ները չեն գործում, որ Թուրքիան այլևս չունի դրանք, և որ Անկարան պարտավորվում է ապագայում նմանատիպ հարաբերություններ չզարգացնել Ռուսաստանի հետ։

Ասվում է նաև, որ եթե Կոնգրեսի անդամները չհամոզվեն, որ այս իրավական պայմանները բավարարվել են, հարցը կարող է դրվել քվեարկության։

Սելվին գրել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ С-400-ները վաճառվել են երրորդ երկրի, վաճառքի մասին հայտարարվելու է ուրբաթ, գնորդը Պարսից ծոցի երկիր է։ Նա ասել է, որ նախորդ օրվա դրությամբ՝ դեռևս մշակվում են վերջին մանրամասները, և լուրեր են շրջանառվում, որ մնացած հարցերը լուծվել են մինչև կեսգիշեր։ Նշվում է, որ որոշ աղբյուրներ որպես գնորդ մատնանշում են Արաբական Միացյալ  Էմիրությունները (ԱՄԷ), մինչդեռ մյուսները՝ Կատարը։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ թե՛ ԱՄԷ-ն, թե՛ Կատարը մեծ ցնցումներ են ապրել տարածաշրջանի վերջին հակամարտություններում. ԱՄԷ-ն՝ իրանական հարձակումների պատճառով, որոնք կաթվածահար են արել զբոսաշրջության վրա հիմնված տնտեսությունը, և Կատարը՝ Իսրայելի կողմից իրականացված հարվածի պատճառով։ Իսրայելի հարվածը բացահայտել է, որ ԱՄՆ-ի կողմից Կատարին մատակարարված Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն ակտիվացել հարձակման ժամանակ, քանի որ դրանք կոդավորված են եղել՝ Իսրայելը ճանաչել որպես բարեկամ երկիր, ինչը Դոհային անպաշտպան է թողել։

Ըստ հրապարակման՝ C-400-ներից հրաժարվելով՝ Թուրքիան ոչ միայն կխուսափի CAATSA պատժամիջոցներից, այլև ֆինանսապես կշահի վաճառքից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի