Մոսկվան չի առարկում․ ԱՄՆ-ն ու Թուրքիան քննարկում են C-400-ները երրորդ երկրի վաճառքի հարցը

Լուրեր

09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
09.07.2026 | 21:00
Տհաճ էր Ծառուկյանին գետնին տապալելու տեսարանը, բայց գուցե դիմադրել է՝ այդ պատճառով գնացին այդ քայլին․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 20:56
Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 20:52
Ստամբուլում վնասել են հայկական գերեզմանատան դամբարանները
09.07.2026 | 20:43
ԱԺ անցած ՔՊ-ականները իրենց ճակատին կրում են ԲՀԿ-ի գողացված ձայների դրոշմը. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 20:29
Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց
09.07.2026 | 20:24
Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 20:00
Փաշինյանն իրագործում է իր խոստումը, որ Գագիկ Ծառուկյանին պետք է բոմժ դարձնի․ ռեպրեսիվ գործիքներ է կիրառում․ Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 19:45
Փակ նիստից տեղեկություն հաղորդողը Մանուկյա՞նն է եղել․ նախկին պատգամավորը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 19:35
Մոսկվան չի առարկում․ ԱՄՆ-ն ու Թուրքիան քննարկում են C-400-ները երրորդ երկրի վաճառքի հարցը
09.07.2026 | 19:21
Պուտինը, հավանաբար, կընտրի Ուկրաինայում պատերազմի էսկալացիան՝ չնայած Թրամփի կողմից հնչող հրադադարի կոչերին․ Reuters
09.07.2026 | 19:12
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
09.07.2026 | 19:08
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր
Բոլորը

Թուրքիան Ռուսաստանից համաձայնություն է փնտրում իր C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը երրորդ երկրի վաճառելու համար, ինչը «կիսով չափ պաշտոնապես» հաստատել է թուրքական Hurriyet լրատվամիջոցը: Սյունակագիր Հանդե Ֆիրաթի հոդվածի համաձայն՝ սա նաև բացատրում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև F-16V-ների արդիականացման գործարքի ավարտի վերջին ուշացումները, գրում է Turkiye today-ը։

Ֆիրաթը նշել է, որ Վաշինգտոնի և Անկարայի պաշտպանական ուղին ներկայում բաժանված է երկու տարբեր, բայց փոխկապակցված հարցերի․ CAATSA պատժամիջոցների վերացումը և F-35 կործանիչների հնարավոր վաճառքը՝ այդ ծրագրին Թուրքիայի վերադարձի հետ մեկտեղ։ Չնայած CAATSA պատժամիջոցների վերացումն ավտոմատ կերպով չի լուծի F-35-ի հետ կապված վեճը, այն կվերացնի երկու երկրների միջև ամենամեծ քաղաքական և իրավական խոչընդոտներից մեկը։

Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում նշվում էր, թե Վաշինգտոնը կվերացնի պատժամիջոցները և կգնահատի F-35-ի հարցը, ազդարարում է մեծ տեղաշարժի մասին։ Բանավեճը պարզ պատժամիջոցների վեճից վերածվել է ավելի լայն ռազմավարական հարցի՝ արդյո՞ք Թուրքիան լիովին կվերաինտեգրվի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերին։

Թուրքական լրատվամիջոցը հաղորդում է, որ CAATSA պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահության (SSB) դեմ՝ C-400-երի գնման պատճառով, կարող են չեղարկվել ԱՄՆ նախագահի կողմից: Օրենսդրության համաձայն՝ նախագահն ունի դրանք չեղարկելու լիազորություն՝ պայմանով, որ բավարարվեն որոշակի օրենսդրական պայմաններ։ Թուրքիայի առաջընթացի ուղին կախված է նաև 2021 թվականի Ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքից (NDAA), որը պարունակում է Թուրքիայի մասով հատուկ դրույթներ, որոնք պահանջում են, որ Անկարան այլևս չունենա C-400 համակարգ, որ Թուրքիայի տարածքում չմնա C-400 կամ նմանատիպ համակարգ, և որ տրվեն երաշխիքներ՝ Ռուսաստանից նմանատիպ համակարգերի ապագա գնումների դեմ։

Ըստ լրատվամիջոցի՝ երբ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին հավաստիացնի այս պայմանների կատարման մասին, CAATSA պատժամիջոցների վերացման իրավական գործընթացը կավարտվի առանց Կոնգրեսի հետագա խոչընդոտների:

Այնուամենայնիվ, հիմնական չլուծված խնդիրը մնում է C-400 համակարգերի ֆիզիկական կառավարումը։

Մինչդեռ նախորդ քննարկումներում դիտարկվել են այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են տեղանքից դուրս այդ համակարգերի պահեստավորումը, համակարգերի համատեղ պահեստավորման համար մեխանիզմների հեռացումը կամ սարքավորումները ստուգելիորեն անգործուն վիճակում դնելը․ այս բանաձևերը Վաշինգտոնի համար անբավարար են։

Թուրքական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Անկարայի, Վաշինգտոնի և Մոսկվայի միջև եռակողմ քննարկումները վերաբերում են ինչպես Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին, այնպես էլ C-400-ի շուրջ վեճին։

Ամերիկացի պաշտոնյաների տեղեկություններին հղում անելով՝ Hurriyet-ը հաղորդել է, որ C-400 համակարգերը երրորդ երկրին վաճառելու բանաձևն ակտիվորեն քննարկվում է, և Վաշինգտոնը Պարսից ծոցի որևէ երկրի դրանց վաճառքը դիտարկում է որպես սեղանին առկա ամենակենսունակ տարբերակը։ Այնուամենայնիվ, ցանկացած փոխանցում պահանջում է Ռուսաստանի պաշտոնական մասնակցությունը՝ վերջնական շահագործողի մասին պայմանագրի համաձայն։ Սա նշանակում է, որ Մոսկվան պետք է հաստատի երրորդ կողմին ցանկացած վաճառք։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարան արդեն իսկ ուսումնասիրել է Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում և, ըստ տեղեկությունների, ռուսական կողմը սկզբունքորեն չի առարկում։

Թուրքիայի հեռացումը F-35 ծրագրից, չնայած կապված էր CAATSA-ի հետ, միայն այդ պատժամիջոցների ուղղակի հետևանք չէր։ Դրա փոխարեն, Կոնգրեսն անկախ կերպով պաշտպանության բյուջեի օրենսդրության մեջ ավելացրել է դրույթներ, որոնք հատուկ սահմանափակում էին երկրին F-35-երի մատակարարումները։ Արդյունքում, CAATSA պատժամիջոցների վերացումը և F-35-ի գործընթացի վերսկսումը պահանջում են բոլորովին առանձին իրավական գործողություններ։ Մինչ առաջինը ենթադրում է ակտիվ պատժամիջոցների ռեժիմի դադարեցում, երկրորդն առանձին ընթացակարգ է, որը կարգավորվում է պաշտպանական արտահանման կանոնակարգերով, Կոնգրեսի վերահսկողությամբ և Պենտագոնի տեխնիկական գնահատականներով։

Հաղորդագրության համաձայն՝ եթե Վաշինգտոնի և Անկարայի միջև քննարկվող ներկայիս «ճանապարհային քարտեզը» շարունակվի, Սպիտակ տունը պետք է 2021 ֆինանսական տարվա NDAA-ի համաձայնագրով տեղեկացնի Կոնգրեսին, որ Թուրքիան կատարել է օրենքի պայմանները, և որ F-35-ի գործընթացը վերագնահատելու համար իրավական խոչընդոտ չի մնացել։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ սա կհանգեցնի ԱՄՆ զենքի վաճառքի ընթացակարգերի համաձայն Կոնգրեսի կողմից ստանդարտ 15-օրյա վերանայման ժամանակահատվածի։

Հաղորդվել է, որ եթե գործընթացն առաջ շարժվի, առաջին հարցը, որը, հավանաբար, կլուծվի, Թուրքիայի կողմից արդեն վճարված վեց F-35 ինքնաթիռների խնդիրն է։ Հաղորդագրության համաձայն՝ վեց ինքնաթիռներից առաջինը կառուցվել է 2018 թվականին, վեցերորդը՝ ավարտվել 2019 թվականի կեսերին, սակայն բոլորը մնացել են Միացյալ Նահանգներում և չեն մատակարարվել Թուրքիայի ծրագրից հեռացվելուց հետո։ Վաշինգտոնում քննարկվող սցենարները ներառում են այս վեց ինքնաթիռների մատակարարումը որպես միջանկյալ քայլ՝ մինչև Թուրքիայի լիարժեք վերադարձը ծրագրին, չնայած դա կպահանջի, որ ինքնաթիռները, որոնք կանգնած են 2018 թվականից, ենթարկվեն նոր սպասարկման, ինչպես նաև վերապատրաստվեն նոր օդաչուներ և վերահաստատվի սպասարկման անձնակազմը։

Հաղորդվում է, որ Թուրքիան F-16-ի վերաբերյալ քննարկումներից հանել է արդիականացման հավաքածուի բաղադրիչը, չնայած 40 նոր F-16 ինքնաթիռների մասին պայմանագիրը մնում է սեղանին, որի համար վճարումն արդեն կատարվել է։

CAATSA-ի և F-35-ի գործի շուրջ առաջընթացը կարող է մեծացնել F-16-ի փաթեթի վերանայման հնարավորությունները։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Reuters-ի լրագրողն Էրդողանին հարցրել է, թե Թրամփն ինչ է ասել F-35-երի վերաբերյալ՝ մատնանշելով ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարի արած հայտարարությունը, որ դեռևս որոշում չի կայացրել:

Էրդողանը պատասխանել է․ «Հետևեք նորություններին»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի