Փաշինյանն իրագործում է իր խոստումը, որ Գագիկ Ծառուկյանին պետք է բոմժ դարձնի․ ռեպրեսիվ գործիքներ է կիրառում․ Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը Factor TV-ի եթերում վերլուծել է հետընտրական իրավիճակը, Սահմանադրական դատարանի որոշման հետևանքները և ընդդիմության անելիքները։ Նրա խոսքով`  իշխանափոխությունը մնում է հրատապ օրակարգ, սակայն դրան հասնելու համար ընդդիմադիր դաշտը պետք է կոնսոլիդացվի և ստեղծի միասնական հարթակ։

Անդրադառնալով ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքները չեղարկելու դիմումի մերժմանը՝ Դավիթ Անանյանը նշել է, որ հետընտրական իրավիճակը «բավականին գունագեղ» ստացվեց, քանի որ յոթ տարբեր գաղափարական հենքի վրա կանգնած ուժեր վիճարկեցին արդյունքները։ Նա ընդգծել է, որ իրենց կուսակցության դիմումի հիմքում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից նախընտրական ֆինանսական շեմը գերազանցելու հանգամանքն էր։

Անանյանի համոզմամբ, Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն անտեսեց ընդդիմության փաստարկները, այլև ապալեգիտիմացրեց իշխանության զսպման մեխանիզմները։

«Սահմանադրական դատարանը ոչ միայն, ըստ էության, ոտնահարեց ժողովրդավարության հիմունքները, ոչ մենակ ազդարարեց, որ իրականում ժողովրդին չի պատկանում իշխանությունը, այսինքն՝ Սահմանադրության առաջին, երկրորդ և երրորդ հոդվածները, այլև Նիկոլ Փաշինյանի և այսօրվա իշխանության ձեռքերի կապերը ընդհանրապես բաց թողեց Սահմանադրական դատարանը։ Եվ դրանով տվել է լրացուցիչ գործիքակազմ այսօրվա իշխանությանը՝ կիրառելու իր ռեպրեսիվ բոլոր համակարգերը»։

Դավիթ Անանյանը կարծում է, որ հետընտրական շրջանում ընդդիմության հիմնական խնդիրը համախմբվելն է՝ անկախ նրանից, թե որ ուժն է խորհրդարանում, որը՝ ոչ։

«Բոլորը միասին պետք է, ըստ էության, լծվեն միասին հարթակ ստեղծելու, այդ հարթակը կառավարելու գործընթացին։ Սա շատ կարևոր է։ Համընդհանուր ընդդիմադիր կոալիցիոն հարթակ, որտեղ ոօրակարգ է ստեղծվում, ոչ թե իշխանության կողմից առաջարկվող օրակարգին համընթաց գնալու գործընթացներ են պլանավորվում»։

Նրա խոսքով՝ այս պայքարի վերջնանպատակը պետք է լինի իշխանափոխությունը։ 

«Քաղաքական ցանկացած գործընթացի նպատակը իշխանափոխությունն է։ Մեր պարագայում, մեր երկրի պարագայում՝ հրատապ իշխանափոխությունը, որովհետև այս իշխանությունը ցուցադրել է, համենայնդեպս վերջին մի քանի տարիների ընթացքում սրընթաց իր գործունեությամբ, որ ինքը սպասարկում է ակնհայտ ոչ հայանպաստ օրակարգեր»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու հետընտրական ցնցումներ տեղի չունեցան, Անանյանը նշել է, որ հանրային հուզումները կանխատեսելի չեն, և դրանք կարող են պայմանավորված լինել ոչ միայն ազգային, այլև սոցիալ-կենցաղային խնդիրներով։

«Մենք չենք կարող ասել, թե ժողովրդին որ թեման կամ ինչը կհանի ոտքի։ Երբ ասում ենք շատ դեպքերում ժողովուրդն անտարբեր է, այդ «ժողովուրդը անտարբեր է» արտահայտության ներքո շատ քաղաքական ուժեր և հանրային գործիչներ ուզում են քողարկել իրենց անօգնականությունը։ Անտարբեր է ժողովուրդը, որովհետև դու բավարար չափի համոզիչ չես եղել»։

Ըստ նրա՝ ազգային ցավոտ թեմաները միշտ չէ, որ վերածվում են քաղաքական պայքարի շարժիչ ուժի։ «Օրինակ, Արցախի կորուստը համազգային սուգ կարող է բերի, մի քանի օր դրամատիկ իրավիճակ տիրի Հայաստանում, չէ՞, բայց դա այն բավարար թեման կամ տրիգերը չի լինի, որը կբերի իշխանափոխության։ Բայց գազի թանկացումը կարող է բերել իշխանափոխության»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան