Ռոմարիոն կոչ է արել պաշտոնանկ անել Կառլո Անչելոտիին
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, 1994թ․ աշխարհի չեմպիոն Ռոմարիոն կարծիք է հայտնել, որ իտալացի Կառլո Անչելոտին պետք է հեռացվի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնությունում բրազիլացիները 1/8 եզրափակիչում անակնկալ պարտություն էին կրել Նորվեգիայի հավաքականից ու լքել պայքարը։
«Ես կպատռեի նրա պայմանագիրը։ Թող դիմի դատարան և կտեսնենք՝ ինչ կլինի։ Անչելոտին չպետք է մնա Բրազիլիայի հավաքականի մարզիչը այս ֆիասկոյից ու խայտառակությունից հետո։ Սա անընդունելի է, փոփոխություններ են անհրաժեշտ»,- Ռոմարիոյի խոսքը մեջբերում է The Sun-ը։
67-ամյա Անչելոտին 2025թ․ մայիսից է գլխավորում Բրազիլիայի հավաքականը, պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը։

