Կրեմլը հայտարարել է, որ Թրամփը զբաղված է եղել և դեռ չի զանգահարել Պուտինին
Քաղաքականություն
09.07.2026 | 14:59
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն Պուտինը բաց է շփման համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ առաջնորդները կառուցողական երկխոսություն են հաստատել՝ չնայած որոշ տարաձայնություններին, գրում է Ինտերֆաքսը։
«Պարոն Թրամփը, ըստ երևույթին, շատ զբաղված էր Անկարայում տեղի ունեցած բոլոր շփումներից հետո, ուստի երեկ ոչ ոք չի զանգահարել։ Նախագահ Պուտինը միշտ ուրախ է զրուցել. նրանք իսկապես կառուցողական երկխոսություն են վարում, չնայած որոշակի տարաձայնություններին, որոնք կարող են գոյություն ունենալ։ Ոչ ոք դեռևս չի զանգահարել։ Նախագահ Պուտինը բաց է երկխոսության համար»,- ասել է նա։
Հուլիսի 8-ին Անկարայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ օրվա վերջում նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ։
Բացի այդ, Կրեմլը նշել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում առկա զգալի բարդությունների մասին և հույս հայտնել, որ Միացյալ Նահանգները կկարողանա կարգավորել այն։
«Մենք հույս ունենք, որ անկախ զգալի բարդություններից՝ ամերիկացիներին կհաջողվի լուծել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, և ժամանակն է վերսկսել ջանքերն ուկրաինական ճակատում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Դմիտրի Պեսկովը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

