Տվերի և Ստավրոպոլի նավթաբազաները հրդեհվել են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով

Լուրեր

22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսական Տվերում ուկրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «Տվերի նավթաբազա» ձեռնարկության պահուստարաններից մեկում, հայտնել է Տվերի մարզի նահանգապետ Վիտալի Կորոլյովը, գրում է Meduza-ն։

Հրշեջները մարել են հրդեհը։ Իշխանությունների նախնական հաղորդագրությունների համաձայն՝ տեղի բնակիչների կամ  աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան։

Astra-ն հայտնում է, որ նավթաբազան «Սուրգուտնեֆտեգազ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է: Ընկերությունը բենզին և վառելիք է մատակարարում 52 բենզալցակայաններից բաղկացած սեփական ցանցին և Տվերի մարզում մեծածախ բաշխմանը: Հարձակումից առաջ հրապարակված լուսանկարներից դատելով՝ բազան փորձել են պաշտպանել հակադրոնային ցանցերով:

Ստավրոպոլի երկրամասի Վյազնիկի գյուղի արդյունաբերական օբյեկտում նույնպես ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտարարել է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։ Նա չի նշել կոնկրետ օբյեկտը։

Վլադիմիրովը նախ հայտարարել է, որ բնակելի շենքեր կրակի տարածման վտանգ չկա, սակայն ավելի ուշ պարզաբանել է, որ հրդեհը սաստկացել է։ Գործարանին ամենամոտը գտնվող շենքերի բնակիչները տարհանվել են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։

Astra-ն նաև հաղորդում է, որ Ստավրոպոլի երկրամասում նավթաբազա է այրվում։ Ըստ աղբյուրների՝ հրդեհը բռնկվել է Վյազնիկիի նավթաբազայում։

Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը, իր հերթին հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երկրորդ օրն անընդմեջ հարձակվել են Տագանրոգի ծոցում գտնվող երկու լցանավերի վրա։ Նավերում հրդեհներ են բռնկվել։ Վիրավորներ չկան, լցանավերի անձնակազմերը տարհանվել են։

Խերսոնի մարզի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ մարզի բոլոր շրջանները լիովին կամ մասնակիորեն հոսանքազրկված են։ Ուկրաինական կողմն անօդաչու թռչող սարքեր է օգտագործում ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքներում գտնվող էլեկտրական ենթակայանների և այլ ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 9-ի առավոտյան ՀՕՊ ուժերը երկրի 11 շրջաններում, բռնակցված Ղրիմում և Ազովի ծովի վրա ուկրաինական 73 անօդաչու թռչող սարք են որսացել ու ոչնչացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի