ԱԱ-2026. Մեկնարկում է քառորդ եզրափակիչը
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 9-ին մեկնարկում է քառորդ եզրափակիչը։
Առաջին խաղային օրը կկայանա Ֆրանսիա – Մարոկկո հանդիպումը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։
ԱԱ-2026-ը կավարտվի հուլիսի 19-ին: Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական: Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է։
ԱԱ-2026, 1/4 եզրափակիչ
Հուլիսի 10
Ֆրանսիա – Մարոկկո՝ 00:00 (Երևանի ժամանակ)
Իսպանիա – Բելգիա 23։00
Հուլիսի 12
Նորվեգիա – Անգլիա՝ 01։00
Արգենտինա – Շվեյցարիա ՝ 05։00

