Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիան ցանկանում է, որ ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանական համագործակցությունն առաջ ընթանա առանց խոչընդոտների։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Անկարայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ելույթ ունենալով՝ Էրդողանը պնդել է, որ դաշնակից երկրները պետք է բացեն դուռը պաշտպանական արդյունաբերական ավելի սերտ համագործակցության համար՝ խուսափելով այն քաղաքականությունից, որը կարող է թուլացնել ՆԱՏՕ-ի միասնականությունը կամ տրանսատլանտյան գործընկերությունը։

«Քանի որ եվրոպացի դաշնակիցներն ավելի մեծ պատասխանատվություն են ստանձնում մայրցամաքի պաշտպանության համար, մենք պետք է զերծ մնանք այնպիսի միջոցառումներից, որոնք կարող են խաթարել դաշինքի համախմբվածությունը և տրանսատլանտյան հարաբերությունները»,- հավելել է Էրդողանը։

Նա նաև նշել է Թուրքիայի տեղը աշխարհի 10 լավագույն պաշտպանական արտադրողների և արտահանողների շարքում ու բացահայտել «Պողպատե գմբեթ» օդային և հրթիռային պաշտպանության նախագծի համար լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացումը՝ այն որակելով որպես ներդրում, որն ուղղված է ՆԱՏՕ-ի ամենակարևոր կարողությունների բացերից մեկի ամրապնդմանը։ Էրդողանը հավելել է, որ Թուրքիան, որն ունի Եվրոպայի ամենամեծ ցամաքային բանակը, պատրաստ է իր ռազմական կարողությունները դաշինքի տրամադրության տակ դնել՝ անհրաժեշտության դեպքում։

Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կհավատարմագրի Թուրքիայի կողմից ստեղծվող անօդաչու համակարգերի դեմ պայքարի գերազանցության կենտրոնը։

Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամներին «լիակատար համերաշխություն» ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարում և ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը Իրանի հետ լարվածությունը մեղմելու հարցում։

«Ես գնահատում եմ իմ ընկեր Թրամփի կողմից աջակցվող վճռական դիրքորոշումը, որը նպաստել է Իրանի պատերազմի լուծումը ճիշտ ուղու վրա դնելուն՝ չնայած սաբոտաժի փորձերին»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան պատրաստ է օգնել մաքրել Հորմուզի նեղուցն ականներից։

Ուկրաինայի վերաբերյալ Էրդողանն ասել է, որ Անկարան կապի մեջ է ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ՝ ձգտելով առաջ մղել խաղաղության ջանքերը։

«Ուկրաինային աջակցելով հանդերձ՝ մենք նաև օգտագործում ենք մեր հաղորդակցման ուղիները՝ Ռուսաստանին խաղաղության հասնելու համար խրախուսելու համար։ Մենք կիսում ենք պարոն Թրամփի տեսլականը Ուկրաինայի պատերազմում խաղաղության վերաբերյալ և մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի առաջնահերթ կարիքները լուծող նախաձեռնությանը»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի