Նարեկ Կարապետյանը որոշել է մանդատը վերցնել՝ գիտակցելով, որ պատգամավորները իշխանական բռնաճնշումների զոհ կլինեն․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը Factor TV-ի եթերում խոսել է հետընտրական իրավիճակի, ընդդիմության ռազմավարության և իշխանափոխության հնարավոր ճանապարհների մասին։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Ղազարյանը հայտարարել է, որ դրանք լեգիտիմ չեն։ Նրա խոսքով՝ ընտրական գործընթացն ուղեկցվել է զանգվածային խախտումներով իշխող ուժի կողմից, որոնք ազդել են վերջնական արդյունքի վրա։

«Տեղի է ունեցել ոչ թե ընտրություն, այլ իշխանազավթում ՔՊ-ի կողմից։ Հետևաբա՝ ձևավորվել է ոչ լեգիտիմ իշխանություն։ Մենք անցել ենք ոչ թե փողոցային պայքարի ճանապարհով, այլ բողոքարկման ճանապարհով, ընդ որում՝ բոլոր ատյաններում։ «Ուժեղ Հայաստանը» սկզբից բողոքարկում էր առանձին տեղամասային ընտրությունների արդյունքները, հետագայում մենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոքարկեցինք ԿԸՀ-ի որոշումը՝ պահանջելով, որ ԿԸՀ-ն ինքը չեղարկի ընտրությունների արդյունքները և նշանակի նոր ընտրություն։ Դրանից հետո մենք բողոքարկեցինք ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում»,- պարզաբանել է Ղազարյանը։

Ի պատասխան հարցին, թե ինչու ընդդիմությունը դուրս չեկավ փողոց, Էդգար Ղազարյանը հակադարձել է այն թեզին, թե իշխանափոխության միակ տարբերակը փողոցային պայքարն է։

«Ո՞վ է ասում, որ խնդրի լուծման միակ տարբերակը դա փողոց դուրս գալն է։ Իհարկե, ես հասկանում եմ ավանդույթները, որոնք մեր հասարակության մեջ ձևավորվել են, որովհետև, որպես կանոն, հետընտրական շրջանում եղել են փողոցային ակցիաներ, դրսևորումներ։ Բայց նաև պիտի ֆիքսենք, որ դրանցից ոչ մեկը արդյունավետություն չի ունեցել և հետագա որոշումների վրա ազդեցություն չի ունեցել»,- ասել է նա։

Ղազարյանը, սակայն, չի բացառել փողոցային պայքարի հնարավորությունը՝ նշելով, որ «այն կկիրառվի ճիշտ պահին և կլինի վճռորոշ»։ «Մենք փորձելու ենք արդյունավետ կերպով իրագործել պատգամավորի կարգավիճակից բխող ֆունկցիաները և նաև անհրաժեշտ պահին գեներացնելու հանրային փողոցային շարժումը։ Այդ փողոցային պայքարը, ոնց որ ասել է պարոն Կարապետյանը, կլինի մեկ անգամ և դա կլինի վճռորոշ, այսինքն՝ կկազմակերպվի կամ տեղի կունենա այն պահին, որը կարող է ունենալ ֆունկցիոնալ արդյունք»։

Այն դիտարկմանը, թե ինչպես կարող են «ոչ լեգիտիմ» ՔՊ-ական պատգամավորների ձայներով ընտրել ընդդիմության թեկնածու «լեգիտիմ» վարչապետ, Ղազարյանը պատասխանել է.

«Յուրաքանչյուր պատգամավոր ներկայացնում է ողջ ժողովրդին, կաշկանդված չի հրամայական մանդատով և գործում է սեփական խղճից և համոզմունքներից ելնելով։ Չպետք է առաջնորդվել այն թեզով, որ եթե մարդը ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբավորման մեջ, ուրեմն նա չի կարող որպես պատգամավոր իր ֆունկցիոնալ ազատությունից օգտվի և կայացնի հասարակության, պետության շահերից բխող որոշումներ»։

Նրա խոսքով՝ իշխանական պատգամավորները, որոնք մանդատ են ստացել «ապօրինությունների, զանգվածային ընտրակաշառքների, ընտրախախտումների» հետևանքով, կարող են օրինականացնել իրենց գործունեությունը՝ միանալով ժողովրդի կամքին։

«Սա խնդրահարույց է, բայց դա, ըստ էության, լինելու է նրանց միակ փրկօղակը՝ օրինականացնելու այդպիսի որոշումներով իրենց գործունեությունը։ Որ պահին որ նրանք վերադառնան ժողովրդի կամքը ի վերջո կատարելուն, ովքեր որ կկատարեն, նրանք այլ իրավական որակ կհաղորդեն այնտեղ գտնվելու իրողությանը»,- հայտարարել է նա։

Ըստ Ղազարյանի՝ Ծառուկյանին առնչվող քրեական նոր գործը, կալանավորումն ու Նիկոլ Փաշինյանի գործելաոճը վկայում են նրա «քաղաքական տկարության» մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան