Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը մոտ է ստորագրմանը․ Հորդանանի ԱԳ նախարարը՝ Բաքվում

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտերկրում բնակվող հորդանանցիների նախարար Այման աս-Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովը հայտնել է, որ իր գործընկերոջ հետ պայմանավորվել է առաջիկայում այցելել նաև Ղարաբաղ։

Հորդանանի ԱԳ նախարարը, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն  մոտ է, և դա կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար։ Նա նաև ասել է, որ  աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։

«Ադրբեջանը և Հորդանանը կհամագործակցեն մի շարք ոլորտներում։ Կկատարվեն նաև ներդրումներ։ Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր հնարավոր նախագծերը թե՛ Ղարաբաղում, թե՛ Արևելյան Զանգեզուրում։ Մենք ուսումնասիրում ենք նախագծերը, որպեսզի երկու երկրներն էլ կարողանան օգտվել դրանցից»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Այման աս-Սաֆադին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի