Ուկրաինական ուժերն Ազովի ծովում հարվածել են ռուսական 9 լցանավի

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի լույս 8-ի գիշերը կրկին հարձակվել են Ազովի ծովում գտնվող «ստվերային նավատորմի» լցանավերի վրա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդին։ Վերջին երեք օրերի ընթացքում այս տարածքում հարված է հասցվել ավելի քան 20 նավի, գրում է The Insider-ը։

Ի տարբերություն նախորդ օրերի՝ Բրովդին չի նշել լցանավերի անունները։ Նա գրել է, որ հարվածի պահին նավերը գտնվել են Ազովի ծովում, և հրապարակել է հարձակման տեսանյութը։

Վերջին երեք օրերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերը հայտնել են առնվազն 19 լցանավերի, ինչպես նաև մեկ բեռնանավի և լաստանավի վնասման մասին: Ուկրաինական զինվորականների տվյալներով՝ հարձակման ենթարկված նավերը Տագանրոգից վառելիք էին տեղափոխում բռնակցված Ղրիմ, որտեղ բնակիչները ներկայում բենզինի խիստ պակաս ունեն։

ՌԴ Ռոստովի մարզի իշխանությունները, իրենց հերթին, հայտնել են, որ Տագանրոգի ծոցում (գտնվում է Ազովի ծովի հյուսիս-արևելքում) հարված է հասցվել երկու լցանավերի: Պարզ չէ՝ արդյո՞ք դրանք ներառված են Բրովդիի ներկայացրած վիճակագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի