Ալի Խամենիի մարմինն Իրաքում է․ հազարավոր մարդիկ են մասնակցել հուղարկավորության երթին

Լուրեր

08.07.2026 | 14:26
Երևան կժամանեն միջազգային կինոյի հայտնի ներկայացուցիչներ․ «Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է ծրագրերը
08.07.2026 | 14:18
ՔԿ նախագահը ժամացույց է նվիրել ՊՊԾ պետին
08.07.2026 | 14:10
Մեսին պատմել է՝ ինչու չի զսպել արցունքները կամային հաղթանակից հետո․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.07.2026 | 13:57
ԵՄ-ն ՀՀ-ին հեռակառավարվող ականազերծման մեքենա է նվիրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 13:49
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է
08.07.2026 | 13:40
«Ալ Ահլիի» մարզական տնօրեն․ «Սպերցյանը բացառիկ մակարդակի խաղացող է»
08.07.2026 | 13:31
Դատարանը վարույթ է ընդունել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը վիճարկող դատախազության հայցը
08.07.2026 | 13:20
«Սա մեզ համար հաճելի չէ»․ Իրանի դեսպանը՝ հայ-իրանական առևտրի կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
08.07.2026 | 13:09
Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի որդին և դուստրը դատավորի բացարկն են պահանջել՝ Ռուբեն Հայրապետյանի հետ նախկին առնչության հիմքով
08.07.2026 | 12:57
Ուկրաինական ուժերն Ազովի ծովում հարվածել են ռուսական 9 լցանավի
08.07.2026 | 12:46
Ալի Խամենիի մարմինն Իրաքում է․ հազարավոր մարդիկ են մասնակցել հուղարկավորության երթին
08.07.2026 | 12:39
«Ռեալից» հեռացած Ալվարո Արբելոան նոր թիմ ունի
08.07.2026 | 12:28
Կիևում և Խարկովում ռուսական հարձակման հետևանքով զոհեր կան, տուժել է ավելի քան 20 մարդ
08.07.2026 | 12:21
Ծառուկյանի բենզալցակայանում ստուգումներ են․ ըստ ՊԵԿ-ի՝ պետությանը պատճառվել է շուրջ 500 մլն դրամի վնաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 12:10
ՀԷՑ-ի վարկից շուրջ 50 մլն դոլար մարվել է // Որոշ շրջաններում հորդառատ տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հազարավոր մարդիկ Իրաքի Նաջաֆ քաղաքում մասնակցել են Իրանի սպանված գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության երթին, գրում է Al Monitor-ը։

Ճանապարհի երկայնքով մարդիկ հավաքվել են հանգուցյալ հոգևոր առաջնորդի մեծ դիմանկարներով՝ վանկարկելով «Մա՛հ Ամերիկային» և «Մա՛հ Իսրայելին», մինչ Խամենեիի դագաղը դիակառքով տեղափոխվում է փողոցներով։

Մարդկանց բազմության մեջ ծածանվել են Իրաքի և Իրանի դրոշները, ինչպես նաև Իրանի կողմից աջակցվող ազդեցիկ իրաքյան զինյալների պաստառները, որոնց կողմնակիցները միացել են երթին։

Նաջաֆը հատուկ նշանակություն ունի ամբողջ աշխարհի շիա մուսուլմանների համար՝ որպես Իմամ Ալիի՝ Մուհամմադ մարգարեի զարմիկի և փեսայի թաղման վայր։

Հուղարկավորության երթին մասնակցել են նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարները։ Սպասվում է, որ արարողությունը կշարունակվի Իրաքի սրբավայր Քարբալա քաղաքում։Ըստ որոշ տեղեկությունների՝ Իրանի նախագահը վերադարձել է Թեհրան՝ ԱՄՆ-ի կողմից նախօրեի հարվածներից հետո։

Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները տեղի են ունեցել ուրբաթից երեքշաբթի՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում և կենտրոնական Ղոմ քաղաքում։ Նա կհուղարկավորվի հինգշաբթի՝ Իրանի հյուսիսարևելյան Մաշհադ քաղաքում։ Իրանի կառավարությունը հուլիսի 9-ը ազգային սգո օր է հայտարարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի