Մակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ առավոտյան վազքի է դուրս եկել Անկարայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.07.2026 | 11:42
ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Թուրքիա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտյան վազքի է դուրս եկել Անկարայում, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ֆրանսիայի առաջնորդին անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նկատել են Չանքայա նախագահական նստավայրի մոտակայքում։ Վազքի ընթացքում Մակրոնը ողջունել է անցորդներին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

