ԱՄՆ-ը հարվածել է Իրանին․ Թեհրանը պատասխանել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հարվածներով

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը նոր «զանգվածային հարվածներ են հասցրել Իրանին՝ լուրջ վնաս հասցնելու մտադրությամբ»։ Նշվում է, որ սա պատասխան է Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի մոտ երեք լցանավերին հասցված հարվածներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Իրանի կողմից ցուցադրված ագրեսիան անհիմն էր, վտանգավոր և հրադադարի հստակ խախտում»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի նավատորմի ծովային առևտրի գործողությունների համակարգման կենտրոնի (UKMTO) տվյալներով՝ մեկ  լցանավի հարված է հասցվել անօդաչու թռչող սարքի միջոցով, այն աննշան վնասներ է կրել։ Փոխարենը կատարական Al-Rekajat հեղուկ գազով լցանավը զգալի վնաս է կրել, որին, անձնակազմի տվյալներով, հարվածել են «անհայտ արկով»։ Իրանի կողմից երրորդ նավին հարվածի մասին որևէ կոնկրետ տեղեկություն չկա։

Կենտրոնական հրամանատարությունն (CENTCOM) ավելի ուշ պարզաբանել է, որ ամերիկյան զինվորականների թիրախների թվում էին իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը, հրամանատարական և վերահսկողական ցանցերը, ափամերձ ռադարային կայանքները, հակաօդային հրթիռային պաշտպանության համակարգերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 նավակներ:

ԱՄՆ-ի նոր հարվածների մասին հայտարարությունից կարճ ժամանակ առաջ Վաշինգտոնը վերականգնել է նաև իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները, որոնք վերացվել էին ընդամենը երկու շաբաթ առաջ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է , որ Իրանի դեմ իրենց վերջին հարվածները դադարեցվել են ավելի քան 80 թիրախների հարվածելուց հետո՝ զգուշացնելով Թեհրանին, որ «պատասխանատվության կենթարկվի» երկու երկրների միջև ժամանակավոր համաձայնագրի հետագա խախտումների համար։

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը, իր հերթին, պնդել է, որ հեղուկ բնական գազով լցանավը հարձակման է ենթարկվել նախազգուշացումներն անտեսելուց հետո: Վերջին օրերին Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միայն Հորմուզի նեղուցով իր հաստատված երթուղին է անվտանգ։

Իրանական նավթի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումը, ինչպես նաև հետագա հարվածները, համաձայնագրի «լուրջ խախտում» են, գրել է ԻԻՀ փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին սոցիալական ցանցերում:

«Իրանը վճռական միջոցներ կձեռնարկի իր ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար»,- հավելել է նա:

Բացի այդ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Բահրեյնի և Քուվեյթի 85 ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվածների։ ԻՀՊԿ-ն տելեգրամում գրառման մեջ հայտնել է, որ իր նավատորմի և օդուժի համատեղ գործողությունը թիրախավորել է Բահրեյնի Սալման նավահանգստում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները, որտեղ գործում է ԱՄՆ հինգերորդ նավատորմը, ինչպես նաև Քուվեյթի Ալի Ալ Սալեմ ավիաբազան։

Ավելի վաղ Քուվեյթը հայտարարել էր, որ արձագանքում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին, մինչդեռ Բահրեյնը հայտարարել էր, որ սիրենաների միացման մասին։

Իրանական կողմը նշում է նաև, որ խոցել է ամերիկյան MQ9 անօդաչու թռչող սարք, որը փորձում էր միջամտել գործողությանը։

Միևնույն ժամանակ, ըստ Reuters-ի, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հուլիսի 7-ին ՆԱՏՕ-ի երկրների և Պարսից ծոցի արաբական պետությունների արտգործնախարարների հետ բանակցություններում ցանկացել են նախանշել նեղուցում բազմազգ ծովային առաքելության պլանները՝ ապահովելու նավարկության անվտանգությունը: Բահրեյնի, Քուվեյթի,  Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախարարները կհավաքվեն Անկարայում, որտեղ հուլիսի 7-8-ը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սակայն Իրանի՝ այս նախաձեռնությանը միանալու ցանկության բացակայությունն անհավանական է դարձնում լարվածության արագ նվազեցումը, նշում է գործակալությունը։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից հետո 60 օրվա ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի, Իրանի հարևան երկրներից ամերիկյան զորքերի դուրսբերման և այն մասին, թե արդյոք Իրանը վճար կգանձի նավերից Հորմուզի նեղուցով տարանցման համար: Հուշագրի ստորագրումից ի վեր այս բանակցություններում առաջընթաց չի գրանցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի