Մեսին պատմել է՝ ինչու չի զսպել արցունքները կամային հաղթանակից հետո․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին պատմել է, թե ինչու չի կարողացել զսպել արցունքներն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Եգիպտոսի հավաքականի նկատմամբ 3։2 հաշվով կամային հաղթանակից հետո։ Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողն այդ խաղի 21-րդ րոպեին չէր կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը, իսկ 83-րդ րոպեին հաշիվը դարձրել էր 2։2։
«Դա ուրախություն էր, թեթևացում, որովհետև մենք ուզում էինք շարունակել պայքարել։ Դա խաղի ընթացքում տեղի ունեցած ամեն ինչի ու այն ամբողջ աշխատանքի պատճառով էր, որ մենք պետք է կատարեինք։ Ես զայրացած էի, քանի որ վրիպեցի 11-մետրանոցից։ Դժվար է խաղալ, երբ պարտվում էր 0։2 հաշվով»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքր մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն 8 գոլով միանձնա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Messi brought to tears 🥹 pic.twitter.com/3rf9KBxSjH
— ESPN (@espn) July 7, 2026

