Մեսին շարունակում է ռեկորդներ սահմանել աշխարհի առաջնությունում

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում, այս անգամ՝ գոլային փոխանցումների ցուցանիշով։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողը գոլային փոխանցում էր կատարել Եգիպտոսի հավաքականի դեմ հաղթական խաղում (3:2): Դա 39-ամյա Մեսիի 9-րդ ասիստն էր Մունդիալներում, հաղորդում է Fox Sports-ը։

Գոլային փոխանցումների նախորդ ռեկորդը պատկանում էր արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային, որն 8 գոլային փոխանցում է կատարել աշխարհի առաջնություններում։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին նաև աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է 21 գոլով։ ԱԱ-2026-ում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը գոլերի թիվը հասցրել է 8-ի և միանձնա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Մեսին աշխարհի առաջնությունների 9 անընդմեջ հանդիպումներում գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է պատմության մեջ։ Նա գոլային շարքը սկսել էր ԱԱ-2022-ում։