Arca-ն ներկայացրել է ազգային վճարային համակարգի զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը

Լուրեր

07.07.2026 | 23:20
«Ընտրական կոռուպցիայի ծանր ժառանգություն»․ ՍԴ-ի գնահատականը ԱԺ ընտրությունների գործով 
07.07.2026 | 23:16
Գետը վարարել է. Դիլիջանում ժամանակավորապես դադարեցվել է ջրամատակարարումը
07.07.2026 | 23:00
Եվրախորհրդարանը հաստատել է ուղևորների իրավունքների նոր համաեվրոպական կանոնները․ ինչ է այն ենթադրում
07.07.2026 | 22:51
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ոսկե մեդալակիր. Մ-20 ԵԱ
07.07.2026 | 22:34
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.07.2026 | 22:21
Arca-ն ներկայացրել է ազգային վճարային համակարգի զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը
07.07.2026 | 22:07
ԱԱ-2026․ Արգենտինայի անհավանական «քամբեքը» Եգիպտոսի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 22:03
Թուրքական Roketsan-ն Ադրբեջանում կստեղծվի ձեռնարկություն, որը ներդրում կունենա հրթիռների արտադրության ոլորտում
07.07.2026 | 21:54
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:50
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
07.07.2026 | 21:37
«Ո՞վ է կերել 700 միլիարդը»․ հայտնի զրույցի 2 հերոսների գույքը 13 տարի անց բռնագանձվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:30
Իշխանությունը յուրացրել է իրեն զսպող միակ մեխանիզմը՝ ընդդիմությունը հաշտվել է դրա հետ, ասել՝ կաշխատենք մանդատի շրջանակում. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:21
Սամարայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից
07.07.2026 | 21:09
Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանները խնդրել են նրան արդարացնել․ դատարանը չի բավարարել միջնորդությունը
07.07.2026 | 21:03
Ղազախստանի ՍԴ-ն զրոյացրել է Տոկաևի պաշտոնավարման ժամկետը․ նա կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Arca ազգային վճարային համակարգը այսօր անցկացրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական արդյունքները, ազգային վճարային համակարգի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու ռազմավարական առաջնահերթությունները։

Մամուլի ասուլիսին մասնակցել են Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը, զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը և խորհրդի անկախ անդամ Արա Աբրահամյանը։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են 2025 և 2026 թվականների հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2025 թվականին քարտային գործարքների ծավալը կազմել է 18.23 տրիլիոն դրամ, իսկ գործարքների քանակը՝ ավելի քան 1 միլիարդ։

Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը ամփոփիչ տվյալները ներկայացնելիս ընդգծել է, որ Arca-ն շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ՝ նպաստելով Հայաստանի վճարային համակարգի զարգացմանը, ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը և անվտանգ վճարային միջավայրի ձևավորմանը։

 

«Մեր ընկերության տեսլականն է լինել հուսալի և նորարար ազգային վճարային համակարգ, և սրանք պարզապես բառեր չեն։ Մենք, ձգտելով ցույց տալ լավագույն արդյունքները, սահմանել ենք շեմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մեր համակարգային հասանելիությունը պետք է լինի 99.982 %։ Միևնույն ժամանակ նշենք, որ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 99.780 %, իսկ վերջին վեց ամսվա տվյալներով այն 99.991 % է։ Սա լավագույն ցուցանիշն է (միջազգային չափանիշներով), որին ձգտում ենք հասնել ընկերության ռազմավարությամբ մինչև 2030 թվականը»,- Arca-ի մասին խոսելիս նշել է Վարդան Խաչատրյանը։

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Arca-ի զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը նշել է, որ մինչև 2027 թվականի առաջին եռամսյակը Arca քարտերը հնարավոր կլինի կցել Google Pay-ին, իսկ երկրորդ կիսամյակում՝ Apple Pay-ին՝ ընդգծելով, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով մեծ պահանջարկը։

Ասուլիսի ավարտին Arca-ի ղեկավարությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Arca-ն շարունակելու է զարգացնել իր առաջարկվող ծառայությունները և այսուհետ լինելու է ավելի բաց ու թափանցիկ հանրության և լրատվամիջոցների հետ հաղորդակցվելիս՝ որպես Հայաստանի ազգային վճարային համակարգ։