Զոհերի իրական թիվը գիտեմ, անընդունելի է ընդդիմության կողմից 5000 ներկայացնելը. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ 44-օրյա պատերազմի զոհերի թվին, հրամանատարական անձնակազմին և իր քաղաքական ապագային։

44-օրյա պատերազմի զոհերի թվի հակասական տեղեկությունների մասին խոսելով՝ Տոնոյանը նշեց, որ քննիչ հանձնաժողովում ներկայացրել է ողջ բաց տեղեկատվությունը։

«Ինչ վերաբերում է թվաքանակին, ապա այն հայտնի է, կոնկրետ է և մի քանի անգամ ներկայացվել է իշխանությունների կողմից։ Այն թիվը, որ ընդդիմությունն օգտագործում է՝ 5000-ը, ինձ համար անընդունելի է, որովհետև ես գիտեմ իրավական թիվը։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ես տիրապետում էի այդ թվին, ինչ զեկուցվում էր ինձ զոհերի և վիրավորների վերաբերյալ»,- ասաց  նա։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք պատերազմի օրերին կապի խզում է եղել Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև, Տոնոյանը պատասխանեց.

«Կապի բացակայություն չի եղել։ Ես լսում էի միայն Գլխավոր շտաբի պետին և զեկուցում էի միայն վարչապետին։ Ես Արցախի ղեկավարության հետ ուղիղ կապի մեջ եղել եմ, բայց իրենց զեկույցները որպես հիմք չեմ ընդունել»։

Նա ընդգծեց, որ պահպանել է զեկուցման աստիճանակարգությունը և առաջնորդվել է միայն ԳՇ տվյալներով։

Տոնոյանը կտրուկ հերքեց լուրերը, թե պատերազմի ժամանակ եղել են «փախչող գեներալներ» կամ հրահանգներ՝ չկռվելու վերաբերյալ։

«Փախչող գեներալներ չեն եղել, եղել են իրենց կյանքը նվիրած գեներալներ։ Իսկ ինչ վերաբերում է խուճապային գործողություններին կամ զորքին ասելուն՝ «մի կռվեք, հողերը հանձնված են», հնարավոր է՝ Ադրբեջանը կազմակերպած լիներ նման բաներ, բայց ես նման տվյալների չեմ տիրապետում»,- նշեց նախկին նախարարը։

Խոսելով իր ապագա գործունեության մասին՝ Տոնոյանն ասաց, որ այժմ զբաղված է դատական նիստերով։ Հարցին, թե արդյո՞ք պատկերացնում է իրեն պետական կառավարման համակարգում, նա պատասխանեց, որ դրա համար նախ պետք է ավարտվի այս «դետեկտիվ կինոնկարը»։

«Ես ճանապարհ չունեմ գնալու մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա իմ անձնական խնդիրն է և քաղաքականության հետ այդքան շատ կապ չունի։ Կարող են երկու թիմակիցներ իրար հետ ճանապարհ չգնալ տարբեր պատճառներով»։

Մանրամասները՝ տեսանյութում։