Էրդողանի և Թրամփի հանդիպմանը քննարկվելու են Հարավային Կովկասը և «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիայի փոխնախագահ

Լուրեր

07.07.2026 | 18:51
Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից հետո չի արթնացել
07.07.2026 | 18:39
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկկողմ Հայաստան-ԵՄ օրակարգը
07.07.2026 | 18:24
«Առյուծներին կտանեն ԱԺ, չուչելներին չհասկացա խի տարան». Սամվել Կարապետյանը` Ծառուկյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:19
«Ալաշկերտ» – «Ելիմայ» հանդիպումն անվճար տոմսերով է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ փողոցային պայքարի մասին // Դավիթ Սանասարյանի արդարացման վճիռն անփոփոխ մնաց․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 18:06
Թրամփն Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքն ու պատժամիջոցների չեղարկումը
07.07.2026 | 18:03
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 17:57
Արարատում ապօրինի ընդերքօգտագործման գործերով ավելի քան 30 մլն դրամի վնաս է վերականգնվել
07.07.2026 | 17:49
Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար կճանաչվեն
07.07.2026 | 17:40
«Ուկրաինան ՆԱՏՕ-ում արտակարգ պաշտպանական կարողությունների աղբյուր է»․ Զելենսկին՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
07.07.2026 | 17:32
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
07.07.2026 | 17:30
Էդուարդ Սպերցյան․ «Օր, որը միշտ կմնա իմ սրտում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 17:22
Վերաքննիչ դատարանը Դավիթ Սանասարյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 17:15
Ֆինն Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդի» հետ
07.07.2026 | 17:12
ԱԱԾ-ն նախորդ շաբաթ գիշերը մուտք է գործել դատարաններ․ կարգադրիչներին հրահանգել են դուրս գալ
Բոլորը

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Այս մասին ադրբեջանական իշխանական APA-ի թուրքական ծառայությանն ասել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Նա նշել է, որ Թուրքիայի և  ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանը քննարկվելու է Հարավային Կովկասի իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային, գլոբալ և երկկողմ հարցեր։

«Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները մեծ մասամբ լուծված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- հայտարարել է Յըլմազը։

Նա ասել է, թե օրակարգի հիմնական հարցերից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն է»։

«Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ Բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի»,- ընդգծել է նա։

Ջևդեթ Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելու համար։

«Մենք և Միացյալ Նահանգներն այս հարցի վերաբերյալ նմանատիպ տեսակետներ ունենք։ Հետևաբար, Էրդողանի և Թրամփի հանդիպմանը Հարավային Կովկասի քննարկումը բնական է»,- հայտարարել է նա։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան  շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի