Viva-ն ձեռք է բերում Ovio-ն՝ ֆիքսված կապի և թվային ծառայությունների հարթակն ընդլայնելու նպատակով

Լուրեր

07.07.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ փողոցային պայքարի մասին // Դավիթ Սանասարյանի արդարացման վճիռն անփոփոխ մնաց․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 18:06
Թրամփն Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքն ու պատժամիջոցների չեղարկումը
07.07.2026 | 18:03
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 17:57
Արարատում ապօրինի ընդերքօգտագործման գործերով ավելի քան 30 մլն դրամի վնաս է վերականգնվել
07.07.2026 | 17:49
Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար կճանաչվեն
07.07.2026 | 17:40
«Ուկրաինան ՆԱՏՕ-ում արտակարգ պաշտպանական կարողությունների աղբյուր է»․ Զելենսկին՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
07.07.2026 | 17:32
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
07.07.2026 | 17:30
Էդուարդ Սպերցյան․ «Օր, որը միշտ կմնա իմ սրտում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 17:22
Վերաքննիչ դատարանը Դավիթ Սանասարյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 17:15
Ֆինն Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդի» հետ
07.07.2026 | 17:12
ԱԱԾ-ն նախորդ շաբաթ գիշերը մուտք է գործել դատարաններ․ կարգադրիչներին հրահանգել են դուրս գալ
07.07.2026 | 17:10
Էրդողանի և Թրամփի հանդիպմանը քննարկվելու են Հարավային Կովկասը և «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիայի փոխնախագահ
07.07.2026 | 17:03
Կառավարությունը քննարկել է Երևանի և Գյումրիի ներդրումային առաջնահերթությունների պլանը
07.07.2026 | 16:54
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ 3000 քմ հողամասի կառուցապատման իրավունքը
07.07.2026 | 16:46
Սերբիայում ձերբակալել են ՌԴ-ի ենթադրյալ գործակալների՝ Գերմանիայում դիվերսիաներ ծրագրելու կասկածանքով
Բոլորը

«Վիվա Արմենիա»-ն հայտարարել է Ovio ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման մասին։ Ընկերությունում նշում են, որ գործարքը Viva-ին հնարավորություն կտա մեկ էկոհամակարգում միավորել շարժական կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, ամպային և այլ թվային ծառայությունները՝ ընդլայնելով ցանցային ենթակառուցվածքներն ու ծառայությունների պորտֆելը։

«Գործարքը ռազմավարական քայլ է Viva-ի զարգացման ուղղությամբ։ Ընկերությունը նպատակ ունի ձևավորելու լիարժեք կոնվերգենտ հարթակ, որը մեկ միասնական էկոհամակարգում կմիավորի շարժական կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, հեռահաղորդակցային տրանսպորտային ենթակառուցվածքը և թվային ծառայությունները։

Viva-ի առանցքային ռազմավարական առավելությունը թվային կոնվերգենտությունն է՝ մոդել, որի շրջանակում շարժական և ֆիքսված կապի ծառայությունները, բովանդակային, ամպային և այլ թվային ծառայությունները միավորվում են՝ ձևավորելով հաճախորդների համար համալիր լուծումներ։

Viva-ի կառուցվածքում լիարժեք ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ոչ միայն ամրապնդելու իր ենթակառուցվածքային ներուժը, այլև բարձրացնելու պրոդուկտային առաջնորդության մակարդակը՝ ապահովելով ծառայությունների և լուծումների պորտֆելի առավելագույն դիվերսիֆիկացում։

Ovio-ի ինտեգրումը կընդլայնի Viva-ի հնարավորությունները ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտում, կհզորացնի ընկերության օպտիկամանրաթելային, մալուխային և ռադիոռելեական ենթակառուցվածքը, ինչպես նաև հիմք կստեղծի ազգային մասշտաբի առավել հզոր, կայուն և արդյունավետ՝ հեռահաղորդակցային տրանսպորտային ցանցի ձևավորման համար։ Ակտիվների միավորումը հնարավորություն կտա ավելի արագ գործարկելու կոնվերգենտ ծառայություններ, ձևավորելու ավելի շահավետ փաթեթային առաջարկներ և զարգացնելու թվային բիզնեսի նոր ուղղություններ՝ ֆիզիկական անձանց, կորպորատիվ և պետական հաճախորդների համար։

Կարևոր է նաև ժամանակակից սերտիֆիկացված տվյալների կենտրոնը (Data Center), որը կուժեղացնի Viva-ի ենթակառուցվածքային հնարավորություններն ամպային ծառայությունների, տվյալների պահպանման և մշակման ոլորտներում։ Սեփական տվյալների կենտրոնի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ հիմք նոր սերնդի ծառայությունների զարգացման համար, ներառյալ՝ արհեստական բանականության և այլ առաջադեմ թվային տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումները։

«Ovio-ի ձեռքբերումը Viva-ի համար ունի երկարաժամկետ ռազմավարական նշանակություն և լիովին համապատասխանում է ընկերության թվային փոխակերպման, բիզնեսի դիվերսիֆիկացման և տեխնոլոգիական առաջատարության ամրապնդման ուղղությանը։ Մեր ռազմավարական առավելությունը թվային կոնվերգենտն է։ Մենք հետևողականորեն ձևավորում ենք էկոհամակարգ, որտեղ բջջային կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, ամպային, բովանդակային և այլ թվային ծառայությունները գործում են որպես մեկ ամբողջություն։ Սեփական ֆիքսված ցանցային ենթակառուցվածքի ձևավորումն ու զարգացումը Viva-ին հնարավորություն կտան զգալիորեն ամրապնդել ոչ միայն ենթակառուցվածքային հնարավորությունները, այլև արտադրանքային առաջատարությունը՝ ապահովելով պրոդուկտային պորտֆելի առավելագույն դիվերսիֆիկացում և հաճախորդների փորձառության նոր մակարդակ», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ի և Ovio-ի ցանցային ենթակառուցվածքների միավորումը կապահովի թողունակության աճ, տվյալների փոխանցման արագության բարձրացում, ինչպես նաև կապի որակի և հուսալիության բարելավում։ Ցանցի միասնական կառավարումը հնարավորություն կտա ավելի արագ միացնելու ծառայությունները մասնավոր և բիզնես հաճախորդների համար, ավելի արդյունավետ զարգացնելու բազային կայանների ենթակառուցվածքը և արագացնելու կապի հաջորդ սերունդների տեխնոլոգիաների ներդրումը։

Գործարքը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի հեռահաղորդակցային կայունության համար։ Ինտերնետ-թրաֆիկի միջազգային մատակարարման ուղիների ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը կամրապնդեն Հայաստանի կապակցումը համաշխարհային թվային ենթակառուցվածքի հետ և կբարձրացնեն կապի հուսալիությունը, այդ թվում՝ բարձր ծանրաբեռնվածության և արտակարգ իրավիճակների պայմաններում։

Ovio-ի բաժանորդները կշարունակեն օգտվել գործող ծառայություններից նույն պայմաններով։ Viva-ն կապահովի ծառայությունների անխափան մատուցումը, կապի որակի պահպանումը և հաճախորդների փորձառության շարունակական զարգացումը՝ արդեն միավորված ենթակառուցվածքի շրջանակում»,- ասված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունում։