Կիևի մոտ հայտնաբերել են կնոջ մարմին, որին կասկածում էին Մոնակոյում միլիարդատեր Երմոլաևի դեմ մահափորձի մեջ

Լուրեր

07.07.2026 | 15:31
2012 թ-ին ՊՆ-ի վաճառած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել
07.07.2026 | 15:20
Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք չեն կարողանա բուսասանիտարական բեռներ արտահանել առևտրային քանակով․ ՍԱՏՄ
07.07.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ // Պայթյուն Դամասկոսում՝ Մակրոնի այցի ժամանակ․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 15:02
Ադրբեջանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների շարքում է
07.07.2026 | 14:51
Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
07.07.2026 | 14:42
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 1-ին կիսամյակում ռեկորդային է եղել․ Պապոյան
07.07.2026 | 14:30
Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է
07.07.2026 | 14:21
Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել
07.07.2026 | 14:13
Կադաստրային արժեքը մոտ 4,6 մլրդ դրամ․ ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող հողամասը․ Փաշինյան
07.07.2026 | 14:02
«Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձևավորեն»․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
07.07.2026 | 13:56
Երբ ԲՀԿ-ի շնորհիվ հայտնվեցիք ԱԺ-ում, վարչապետ ընտրվեց Փաշինյանը, այլ տեքստեր էիք ձոնում․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
07.07.2026 | 13:29
Շամիրամ հնավայրի պեղումները նոր տվյալներ են բացահայտել Հայաստանի հնագույն պատմության մասին
07.07.2026 | 13:18
Կիևի մոտ հայտնաբերել են կնոջ մարմին, որին կասկածում էին Մոնակոյում միլիարդատեր Երմոլաևի դեմ մահափորձի մեջ
Բոլորը

Հուլիսի 6-ի երեկոյան Կիևի մոտակայքում սպանված են հայտաբերել կնոջ, որին կասկածում էին ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ Մոնակոյում մահափորձ իրականացնելու մեջ։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ կինն Ուկրաինայում չի եղել 2025 թվականի մարտի 22-ից մինչև 2026-ի հուլիսի 1-ը։

«Ուկրաինսկայա պրավդա»-ն չի նշում սպանվածի անունը, սակայն լուրին կից հրապարակվել է Անաստասիա Բերեզովսկայայի լուսանկարը, որը հետախուզվում է Ինտերպոլի կողմից մահափորձի գործով։

Աղբյուրի համաձայն՝ սպանության հետ կապված ձերբակալվել են երկու կասկածյալներ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության գործող սպա և իրավապահ մարմինների նախկին աշխատակից։ Նրանց անունները չեն հրապարակվում։

Հունիսի վերջին Մոնակոյում մահափորձ էր իրականացվել Դնեպրից գործարար, Forbes-ի ուկրաինական ցանկում նախկինում ընդգրկված Վադիմ Երմոլաևի դեմ։ Պայթուցիկ նյութերով պայուսակը թողել էին շենքի միջանցքում, ուր Երմոլաևը վերադառնում էր իր զուգընկերուհու և 13-ամյա որդու հետ։ Պայթյունի հետևանքով երեքն էլ վիրավորվել են, իսկ Երմոլաևի ընկերուհու (լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Աննա Նասոբինա) երկու ոտքերն անդամահատվել են։

Հուլիսի 3-ին Ինտերպոլը հետախուզում էր հայտարարել մահափորձի մեջ կասկածվողի՝ Ուկրաինայի 39-ամյա քաղաքացի Անաստասիա Բերեզովսկայայի նկատմամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Բերեզովսկայան խոսում է գերմաներեն, նրա վերջին հայտնի հասցեն Գերմանիայում է։ Մահափորձից հետո Բերեզովսկայան Ֆրանսիայի և Իտալիայի միջոցով փախել էր Ուկրաինա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի