Նոր ընտրություններ չեն լինի. ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր ընտրություններ չեն լինի. Սահմանադրական դատարանը 6 օր քննելով քաղաքական 7 ուժերի ներկայացրած դիմումները՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոշում կայացրեց մերժել դրանք։ Բարձր դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել հուլիսի 1-ին։

«Սահմանադրական դատարանը որոշեց Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ»,-նշեց դատարանի նախագահ Արման Դիլանյանը որոշման հրապարակման ժամանակ։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Նոր ուժ» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունները Սահմանադրական դատարանում վիճարկում են ԿԸՀ-ի հունիսի 14-ի՝ «ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշումը։

ՍԴ-ն գործի քննությունը սկսել էր հունիսի 26-ին և շարունակել շաբաթ-կիրակի օրերին ու ոչ աշխատանքային ժամերին։ Գործով զեկուցող էր նշանակված Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործում ներգրավվել էր որպես երրորդ կողմ, որպես պատասխանող կողմ էին հանդես էին եկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Ներքին գործերի նախարարությունը։

Գործի քննությանը չեն մասնակցել ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը: Ըստ որոշման՝ նրանց մասնակցությունը գործի քննությանն անհնարին էր, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ: Վլադիմիր Վարդանյանը մինչև ՍԴ դատավոր ընտրվելը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և խմբակցության պատգամավոր, իսկ Արտակ Զեյնալյանը՝ «Հանրապետություն» կուսակցության Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ։

Անհնարինության հարցը քննարկվել է նաև ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասով, սակայն ընդունման համար անհրաժեշտ թվով «կողմ» ձայներ չի հավաքվել։ 2021 թվականից արտահերթ խորհրդարանական ընտրություններին Սաֆարյանը պատգամավորի թեկնածու էր «Հանուն հանրապետության» կուսակցության ցուցակով, որը ևս այս ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերից մեկն է։

Հիշեցնենք՝ ՀՀ-ում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատներով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր 3.9893 տոկոս ձայն, սակայն, ըստ քաղաքական ուժի ներկայացուցիչների, կարող էր լրացնել անհրաժեշտ ձայները, եթե երեք ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր չճանաչվեին։ ԿԸՀ նախագահը, սակայն, վստահեցրել էր՝ դրանց արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։

Ռոզա Վարդանյան