Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար

Լուրեր

03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
03.07.2026 | 20:30
Գերմանիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի
03.07.2026 | 20:27
Մոսկվայի դատարանը Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներին դատապարտել է մինչև 20 տարվա ազատազրկման
Բոլորը

Թուրք կատակերգու Դենիզ Գյոքթաշը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ YouTube-ում սթենդափ ելույթը տեղադրելուց հետո։  32-ամյա արտիստը, ի թիվս այլ բաների, մեղադրվում է «կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու» և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, գրում է Euronews-ը։

«Ես կարծում եմ, որ [Ղուրանը] չորս գրքերից լավագույնն է. նախ՝ դա 7-րդ դարի համար համարձակ հայտարարություն է։ Ավելին, հեղինակը շատ դժվար ժամանակներ է ապրում. եթե նոր միտք է գալիս, ոչինչ չես կարող անել. մենք արդեն ասել ենք. «Սա վերջին գիրքն է…»»․ այս կատակը հանգեցրել է Գյոքթաշի ձերբակալությանը։

Հստակ չէ, թե նրա 90 րոպեանոց սթենդափ ելույթի ո՞ր մասն է համարվում նախագահի հանդեպ վիրավորանք, ինչը հանցագործություն է Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով։ Սակայն նա բացահայտորեն նրան անվանել է «բռնապետ», որը վերջապես «հաշտվել է իր սեփական ցանկությունների հետ»։

Շոուն տեղադրվել է հունիսի 24-ին, այդ ժամանակից ի վեր հավաքել է գրեթե 9 միլիոն դիտում։ Այս ներկայացման մեջ Գյոքթաշը սատիրայի ժանրով վերլուծում է Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները և ծաղրում քաղաքական սպեկտրի գրեթե բոլոր ուժերին, այդ թվում՝ Էրդողանի բանտարկված մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որի ձերբակալությունն անցյալ տարի զանգվածային փողոցային բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։

Գյոքթաշի ձերբակալությունը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ ավելի ու ավելի շատ երաժիշտներ, արվեստագետներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ են թիրախ դառնում իշխանությունների կողմից, ովքեր համարվում են Թուրքիայի իսլամիստ-պահպանողական կառավարության կամ նրա արժեքների քննադատը:

«Դենիզ Գյոքթաշը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում հուլիսի 2-ին»,- ասվում է Ստամբուլի դատախազության հայտարարության մեջ։

Նշվում է, որ ստացել են 185 բողոք շոուի վերաբերյալ, և որ այն հետաքննվում է «կրոնական արժեքներին հրապարակային վիրավորանքի համար»։

Մինչև ձերբակալությունը՝ Գյոքթաշի ելույթների կարճ հատվածներ X սոցիալական հարթակում արգելափակվել էին Թուրքիայում՝ «ազգային անվտանգության և հասարակական կարգի» նկատառումներից ելնելով։ Մի քանի օր անց դատախազները հետաքննություն են սկսել կատակերգուի դեմ՝ պնդելով, որ շոուն պարունակում է «վիրավորական դիտողություններ, որոնք հանցագործություն են համարվում»։

Գյոքթաշը, որն այդ ժամանակ արձակուրդում էր արտերկրում, ասել է, որ հինգշաբթի վերադարձել է Թուրքիա՝ գիտակցելով, որ իրեն կձերբակալեն։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Անկարայում ծնված կատակերգուն սթենդափ կարիերան սկսել է Ստամբուլի TuzBiber ակումբում՝ 2019 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նա ելույթ է ունեցել Եվրոպայի և Միացյալ Նահանգների բեմերում։

Գյոքթաշն արդեն կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել նախագահին վիրավորելու և կրոնական արժեքները հրապարակայնորեն նսեմացնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի