Մոլդովայի վարչապետն անսպասելի հրաժարական է տվել

Լուրեր

03.07.2026 | 19:13
Հայաստանից ԵՄ արտահանում հունիսին եղե՞լ է, թե՞ ոչ․ ինչ են ցույց տալիս ՍԱՏՄ տվյալները
03.07.2026 | 19:00
Ասում էին՝ ԵՄ-ն հանձնեց Սյունիքը, Մակրոնը ծախեց ՀՀ-ն, մինչդեռ՝ Եվրոպան է ֆինանսավորում Հյուսիս-Հարավը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 18:47
4 նախագիծ, որ այդպես էլ մնաց 8-րդ գումարման ԱԺ-ի գզրոցում
03.07.2026 | 18:32
Պայթյունի ահազանգ՝ Վանաձորի գազալցակայաններից մեկում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած
03.07.2026 | 18:30
Մեկ բաժակ կաթի հետևում․ ինչպես է կառուցված Հայաստանի կաթնամթերքի ամենամեծ ֆերման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 18:26
Սոլակից «Շևրոլե» էր գողացել․ 22-ամյա կասկածյալը հայտնաբերվել է Մասիսում
03.07.2026 | 18:18
Բաքվում դատապարտված ռուսները կարող են փոխանակվել ՌԴ-ում դատապարտված ադրբեջանական սփյուռքի առաջնորդի հետ
03.07.2026 | 18:03
Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
03.07.2026 | 17:54
ԱՄՆ-ը զգուշացրել է Լեհաստանին, որը ՌԴ-ն ռազմական սադրանք է ծրագրում՝ ՆԱՏՕ-ին վճռականությունը ստուգելու համար․ ԶԼՄ-ներ
03.07.2026 | 17:43
Հայաստանցի բասկետբոլիստն ընտրվել է NBA G League International Draft-ում
03.07.2026 | 17:30
Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 17:18
Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 17:03
Մոլդովայի վարչապետն անսպասելի հրաժարական է տվել
03.07.2026 | 16:57
ՀՀ դրոշը՝ բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ, պատգամավորները երդման նոր տեքստ ունեն
03.07.2026 | 16:45
Ես մասնակից չեմ եղել ծեծկռտուքին, բայց քննադատում եմ բռնությունը. Շենգավիթի թաղապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն անսպասելիորեն հայտարարել է հրաժարականի մասին՝ պաշտոնավարման ութ ամսից մի փոքր ավելի ժամանակահատվածից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այն պահին, երբ ինձ համար պարզ դարձավ, որ այլևս չեմ կարող իրացնել իմ մանդատը իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հրաժարական տալ»,- գրել է Մունտյանուն Ֆեյսբուքում։

62-ամյա քաղաքական գործիչը կոնկրետ պատճառ չի նշել: Անկուսակցական ներդրումային բանկիրը վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի նոյեմբերին: Նրա հրաժարականը մեխանիկորեն ենթադրում է ամբողջ կաբինետի լիազորութունների դադարեցում։

Լրատվամիջոցներն այս հրաժարականը կապում են վերջին սկանդալների հետ։ Դրանց թվում են MoldATSA պետական ​​ավիացիոն անվտանգության գործակալության ղեկավարի կեղծ դիպլոմները, պետական ​​ծառայողների շրջանում կոռուպցիան և նախագահ Մայա Սանդուի զարմուհու՝ բարձր վարձատրությամբ պաշտոնները։ MoldATSA-ի շուրջ կոռուպցիոն սկանդալը լուրջ իմիջային ճգնաժամ է առաջացրել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (PAS) համար։

Արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ Սանդուն փորձել է ցրել վարչապետի վրա ճնշման հետ կապված կասկածները։

«Նա լիակատար ազատություն ուներ ղեկավարելու կառավարությունը այնպես, ինչպես ցանկանում էր»,- նշել է նա։

Սանդուն նաև հերքել է մեղադրանքները, որ Մունտյանուին խանգարել են կոռուպցիայի դեմ պայքարում՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում ինքը կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններ չի դրել, և իր առարկությունները կենտրոնացած են եղել միայն կրթության նախարարի հետ կապված։

Մայա Սանդուն մտադիր է հաջորդ շաբաթ վարչապետի նոր թեկնածու առաջադրել՝ խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո: Նրա արևմտամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ունի։

Մոլդովայի օրենսդրության համաձայն՝ ընտրված քաղաքական գործիչը 15 օր կունենա՝ կառավարություն ձևավորելու և խորհրդարանում վստահության քվե ապահովելու համար: Ռումինիայի և Ուկրաինայի միջև գտնվող այս Մոլդովան 2022 թվականից ի վեր ԵՄ անդամակցության թեկնածու է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի