ԱՄՆ-ը զգուշացրել է Լեհաստանին, որը ՌԴ-ն ռազմական սադրանք է ծրագրում՝ ՆԱՏՕ-ին վճռականությունը ստուգելու համար․ ԶԼՄ-ներ

Լուրեր

03.07.2026 | 20:00
ՌԴ-ն շանտաժից բացի՝ այլ լեզու չգիտի, բայց Փաշինյանին «սեպտեմբերի 3-ի» դրդելու լծակ չունի․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 19:51
ՀՀ ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է «Բելառուսի բարեկամ ժողովրդին», բայց ոչ իշխանություններին
03.07.2026 | 19:40
Կմասնակցի՞, արդյոք, Մոջթաբա Խամենեին հոր հուղարկավորությանը. DW-ի անդրադարձը
03.07.2026 | 19:28
2025-ին ընկերության զուտ շահույթը 2024-ի համեմատ աճել է շուրջ 3.0 մլրդ ՀՀ դրամով. ՀԷՑ
03.07.2026 | 19:13
Հայաստանից ԵՄ արտահանում հունիսին եղե՞լ է, թե՞ ոչ․ ինչ են ցույց տալիս ՍԱՏՄ տվյալները
03.07.2026 | 19:00
Ասում էին՝ ԵՄ-ն հանձնեց Սյունիքը, Մակրոնը ծախեց ՀՀ-ն, մինչդեռ՝ Եվրոպան է ֆինանսավորում Հյուսիս-Հարավը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 18:47
4 նախագիծ, որ այդպես էլ մնաց 8-րդ գումարման ԱԺ-ի գզրոցում
03.07.2026 | 18:32
Պայթյունի ահազանգ՝ Վանաձորի գազալցակայաններից մեկում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած
03.07.2026 | 18:30
Մեկ բաժակ կաթի հետևում․ ինչպես է կառուցված Հայաստանի կաթնամթերքի ամենամեծ ֆերման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 18:26
Սոլակից «Շևրոլե» էր գողացել․ 22-ամյա կասկածյալը հայտնաբերվել է Մասիսում
03.07.2026 | 18:18
Բաքվում դատապարտված ռուսները կարող են փոխանակվել ՌԴ-ում դատապարտված ադրբեջանական սփյուռքի առաջնորդի հետ
03.07.2026 | 18:03
Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
03.07.2026 | 17:54
ԱՄՆ-ը զգուշացրել է Լեհաստանին, որը ՌԴ-ն ռազմական սադրանք է ծրագրում՝ ՆԱՏՕ-ին վճռականությունը ստուգելու համար․ ԶԼՄ-ներ
03.07.2026 | 17:43
Հայաստանցի բասկետբոլիստն ընտրվել է NBA G League International Draft-ում
03.07.2026 | 17:30
Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Բոլորը

Միացյալ Նահանգները զգուշացրել է Վարշավային, որ Մոսկվան դիտարկում է Լեհաստանի դեմ զինված սադրանքի հնարավորությունը՝ «ՆԱՏՕ-ի վճռականությունը փորձելու» համար։ Այս մասին հաղորդել են The Telegraph-ը և Onet-ը, փոխանցում Европейская правда-ն։

Լեհաստանի նախագահին մոտ կանգնած աղբյուրները, ըստ լուրերի, արտահոսք են փոխանցել, որ Վաշինգտոնը Վարշավային նախազգուշացել է՝ Ռուսաստանը քննարկում է երկրի դեմ զինված սադրանքի հնարավորությունը՝ ՆԱՏՕ-ին «փորձարկելու» և արևմտյան գործընկերներին ստիպելու դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Խոսքը, իբր, մի քանի ամիսների հեռանկարների մասին է։

Ըստ Onet-ի աղբյուրների՝ հնարավոր սադրանքի սցենարները կարող են ներառել անօդաչու թռչող սարքերի հարձակումներ կարևորագույն ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են էլեկտրակայանները, կամ զանգվածային օդային հարձակման իմիտացիա՝ Լեհաստանին ստիպելու ակտիվացնել իր օդային պաշտպանությունը։

Առավել արմատական ​​սցենար կարող է լինել սահմանային գոտում հիբրիդային հարձակումը, հնարավոր է՝ նաև բելառուսական զորքերի ներգրավմամբ։ Ռուսաստանը կարող է սա ներկայացնել որպես զորքերի «մոլորվել» GPS ազդանշանի խափանումների պատճառով կամ հորինել «փրկարարական առաքելություն»։

Մոսկվան, հնարավոր է, հաշվարկում է, որ Լեհաստանը, մասամբ՝ Միացյալ Նահանգների ճնշման պատճառով, կխուսափի վճռական պատասխանից։ Եթե ռուսները սադրանքից հետո առանց որևէ հետևանքի կարողանան վերադառնալ տուն, Կրեմլի կողմից կարող է ընկալվել որպես հաղթանակ։ Այնուամենայնիվ, հնարավոր է նաև, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինային աջակցության դադարեցումը դարձնել Լեհաստանի տարածքից դուրս գալու պայման։

Նախագահ Կարոլ Նավրոցկիին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Միացյալ Նահանգները «համակարգային տեղեկացնում է Լեհաստանին ՆԱՏՕ-ի արևելյան թևի վրա սովորական հարձակման ցանկացած նոր ռուսական ծրագրի մասին, որը կարող է անմիջականորեն ազդել Լեհաստանի վրա»։

Մեկ այլ աղբյուր՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի դեսպանը, հաստատել է, որ Բալթյան երկրներից մեկի կամ Լեհաստանի դեմ Ռուսաստանի սադրանքը լուրջ ռիսկ է: Նույն հայտարարությունն արել է նաև Լեհաստանի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը։ Չորրորդ աղբյուրը՝ Բալթյան անվտանգության շրջանակների ներկայացուցիչ, The Telegraph-ին հաստատել է, որ Մոսկվայում, իբր, քննարկվում են նման ծրագրեր: Քննարկվում է նաև սադրանք կազմակերպելու տարբերակը, որպեսզի այն «իրականում իրականացվի Ուկրաինայի կողմից»։

Ցամաքային գործողություն ներառող սադրանքի դեպքում հնարավոր է ներխուժում Բելառուսից կամ Կալինինգրադի մարզից։ Ավելի վաղ լատվիական հետախուզությունը ևս հայտնել էր, որ Ռուսաստանը նախապատրաստում է հնարավոր սադրանքներ Բալթյան երկրների կամ Լեհաստանի դեմ, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի հարձակումներ և այլ հիբրիդային գործողություններ, որպեսզի ստիպի ՆԱՏՕ-ի երկրներին դադարեցնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։

Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը ռազմավարական փաստաթղթում ենթադրություն էր հայտնել, որ եթե Ուկրաինայի հետ պատերազմը դադարի, Ռուսաստանը կարող է սահմանափակ գործողություն սկսել ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեմ։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին կարծում է, որ Ռուսաստանը կկազմակերպի «կեղծ դրոշի գործողություն»՝ ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա հարձակումը արդարացնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի