Ալեն Սիմոնյանի վերջին խոսքը ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 16:06
Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 15:56
Ռուսական բանակն Ուկրաինայի մի քանի շրջաններում տների և բենզալցակայանների վրա է հարձակվել. զոհեր կան
03.07.2026 | 15:47
Ընտրակաշառքի համար պատիժները խստացվեցին․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
03.07.2026 | 15:32
Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի
03.07.2026 | 15:19
Գռեհիկ ռեպլիկներ են անում, պետք է կանխատեսեն, որ դա կարող է վերածվել ավելի մեծ բաների. Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 15:10
Ընտրություններին մասնակցելու համար բնակության ցենզը հաստատվեց // Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահին. ԼՈՒՐԵՐ
03.07.2026 | 14:52
«Կիբեռմարտահրավեր»․ կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից
03.07.2026 | 14:37
Տիգրան Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:23
Մետրոպոլիտենի արդիականացման պրոցեսում կանգեր ենք ունենալու. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:15
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով
03.07.2026 | 14:07
Ալեն Սիմոնյանի վերջին խոսքը ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:59
Մոնակոյում ուկրաինացի գործարարի շենքի մուտքում պայթյունի գործով կասկածյալը Գերմանիայի բնակչուհի է
03.07.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի կադրերին ազատելո՞ւ եք աշխատանքից. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի աշխատակազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:43
Ծափահարություններ՝ Ալեն Սիմոնյանին․ Ռուբինյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց
03.07.2026 | 13:37
Ձերբակալվել է երկու անձ․ մարիխուանայի 30 փաթեթ է հայտնաբերվել
Բոլորը

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին, և ես անկեղծ շատ հպարտ եմ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների միջով միասին ենք անցել ու կյանքում իրար վրա որևիցե ձևով կասկած չենք ունեցել: Նաև լավ բաների համար եմ հպարտ, որովհետև այն ճամփորդությունները, այն իրադարձությունները, այն բանակցությունները, այն միջազգային հանդիպումները, որոնք որ մենք ենք իրականացրել միասին, իրոք պատմական են: 

Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, նաև աշխատակազմին, բոլոր բաժիններին շնորհակալություն եմ հայտնում: Եվ պարոն Ռուբինյանին՝ իմ ընկերոջը, հաջողություն եմ մաղթում. թող ինքը լինի երկրորդ Ազգային ժողովի նախագահը, որ ստաբիլ հինգ տարի կունենա Ազգային ժողովում: Եվ եթե աշխատանքի ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն: Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ, ու ինչքան կարևոր եք բոլորդ իմ համար:

Եվ վերջում՝ կեցցե՛ն նահատակները և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է 9-րդ գումարման ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել ոչ թե Սիմոնյանի, այլ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։