Ձերբակալվել է երկու անձ․ մարիխուանայի 30 փաթեթ է հայտնաբերվել
Հունիսի 23-ին, առավոտյան ժամը 6:50-ին, մայրաքաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալել են 35-ամյա տղամարդու և 44-ամյա կնոջ։ Իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ նրանց տեղափոխել են բաժին, «Տոյոտա» մակնիշի մեքենան կնիքվել է պահպանվող հատուկ տարածքում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 25-ին մեքենան խուզարկվել է։
Հայտնաբերվել է ընդհանուր 49 գրամ մարիխուանայով լցված 30 փաթեթ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- գրված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

