Փաշինյանի անունը հեռացվել է Եկատերինբուրգում կայանալիք միջոցառման ելույթ ունեցողների ցանկից

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-9-ը Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ չի ունենա։  Այս մասին տեղեկանում ենք միջոցառման պաշտոնական կայքից։

Ավելի վաղ,  Radar.am-ը գրել էր, որ Հայաստանի վարչապետը մասնակցելու է«Իննոպրոմ 2026»-ին՝ հրապարակելով ցուցահանդեսի կայքից էկրանապատկեր, որտեղ ելույթ ունեցողների ցանկում նշված էր նաև Նիկոլ Փաշինյանի անունը։

 

Այս պահին ելույթ ունեցողների ցանկում Նիկոլ Փաշինյանի անունը չկա։

ՀՀ կառավարությունը Փաշինյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդել։ Վարչապետի խոսնակի և Կառավարության լրատվության ծառայության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։

Միաժամանակ, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրում է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է «Ինպրոմ-2026» ցուցահանդեսին։

Մասնակիցների թվում է նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետի հետ։

Factor TV-ի լրագրողը երեկ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է քննարկել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, արդյո՞ք զրույցի ընթացքում անդրադարձ եղել է Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, և թե ու՞մ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ հեռախոսազրույցին, ապա այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Քննարկված հարցերի շրջանակը ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»,- ասաց վարչապետը։

Անի Թամրազյան