ԱԱ-2026. Շվեյցարիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ալժիրի հավաքականին (տեսանյութ)։
Գոլի հեղինակ դարձան ֆրանսիական «Ռենի» հարձակվող Բրիել Էմբելոն ու անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթի» վինգեր Ֆան Նդոյեն:
1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականն ուժերը կչափի Կոլումբիա – Գանա զույգի հաղթողի հետ։
ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ
Շվեյցարիա – Ալժիր` 2:0
Բրիել Էմբելո, 10, Դան Նդոյե, 46

