ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» վարչության փակ գաղտնի քվեարկության արդյունքում խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը։

Մեր հարցին` արդյոք մյուս թեկնածուն` Արթուր Հովհաննիսյանը, նեղացած հեռացավ թիմից, Փաշինյանը կարճ պատասխանեց. «Ոչ»:

Նիկոլ Փաշինյանը հերքեց այն խոսակցությունները, թե թեկնածուների ընտրության վրա ազդեցություն է ունեցել իր դիրքորոշումը։

«Բացառված է, ես որևէ թեկնածության վերաբերյալ որևէ կարծիք որևէ տեղ չեմ հայտնել, քննարկումներին էլ չեմ մասնակցել, լսողի դերում եմ եղել: Ո´չ անձնական, ո´չ կոնֆիդենցիալ, ո´չ քննարկման ընթացքում որևէ թեկնածուի վերաբերյալ որևէ կարծիք չեմ հայտնել»,- ասաց վարչապետը:

Հարցին, թե գո՞հ է արդյոք ձևավորված ղեկավար կազմից, Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր ընտրվածները իր քաղաքական թիմակիցներն են և պայքարի ընկերները։

Անդրադառնալով Ազգային ժողովի գործող նախագահի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությանը՝ վարչապետն ասաց, որ այդ իրավիճակն իր համար նոր է, և դեռ պատկերացում չունի, թե հետագայում ինչ գործունեությամբ կարող է զբաղվել նա։

«Եթե ես հիմա առաջարկ ունենայի, կնշանակեր, որ նախապես պատրաստվել եմ, պլանավորել եմ, դասավորել եմ»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները` տեսանյութում: