Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն

Լուրեր

02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:24
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:23
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեն պարզաբանում է
02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների դիվերսիաների ծրագիրը մշակվել է «ուկրաինական պետական ​​մարմինների հանձնարարականով»։ Այս մասին ասվում է Գերմանիայի Կարլսրուեի դաշնային դատախազության մեղադրական եզրակացության մեջ: Փաստաթղթում մանրամասն նկարագրված են Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ին առաջադրված մեղադրանքները, որը 2022 թվականին գազատարների դիվերսիայի գործով կասկածյալ է, գրում է DW-ի  ռուսական ծառայությունը։

Դատախազության տվյալներով՝ այս գործով առաջին ձերբակալված Սերգեյ Կ.-ն 2022 թվականին «ուկրաինական բանակի սպա» էր։ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո նա և «այլ զինվորականներ», գործելով Ուկրաինայի պետական ​​​​մարմինների հրամանով, մշակել են Ռուսաստանից դեպի Գերմանիա Բալթիկ ծովի հատակով անցնող «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները ոչնչացնելու ծրագիր։

«Դա պետք է լիովին դադարեցներ այդ խողովակաշարերով գազի մատակարարումը և Ռուսաստանին զրկեր բնական գազի առևտրից ստացված եկամուտները ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար օգտագործելու հնարավորությունից»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ։

«Հյուսիսային հոսք 2»-ի գործով ներգրավված էր, ընդհանուր առմամբ, յոթ կասկածյալ։ Նրանցից մեկը, սակայն, մահացել է Ուկրաինայի պատերազմում քննության ընթացքում։ Սերգեյ Կ.-ն ձերբակալվել է 2025 թվականի ամռանը՝ Իտալիայում հանգստանալիս։ Ներկայում նա Համբուրգի նախնական կալանքի կենտրոնում է։

Գերմանական դաշնային դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ քննիչները «բավարար հիմքեր» ունեն Սերգեյ Կ.-ին կասկածելու ռազմական հանցագործությունում մասնակցության մեջ՝ քաղաքացիական թիրախների վրա հարձակումների, պայթուցիկներ տեղադրելու, շինհրապարակներ ոչնչացնելու և պետական ​​ձեռնարկությունների գործունեությունը խաթարելու համար։

ARD հեռուստաալիքի տվյալներով՝ քննիչների կողմից ուկրաինացու դեմ հավաքված ապացույցները շատ համոզիչ են։ Ըստ երևույթին, տղամարդը զանգահարել է իր հարազատներին Իտալիայի նախնական կալանքի խցից և զրույցի ընթացքում խոսել իր մասնակցության մասին պայթյուններին։

Ռուսաստանից դեպի Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների չորս գծերից երեքը պայթեցվել են Բալթիկ ծովում 2022 թվականի սեպտեմբերի վերջին։ Դրանցից ոչ մեկը այդ ժամանակ գազ չէր տեղափոխում։ Ռուսաստանը դադարեցրել էր «Հյուսիսային հոսքը» պայթյուններից կարճ ժամանակ առաջ, իսկ «Հյուսիսային հոսք 2»-ը երբեք շահագործման չի հանձնվել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով։

Խողովակաշարերից մեկը պահպանվել էր։ Միջադեպից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր գազ մղել դրանով, սակայն Գերմանիան հրաժարվել էր։ Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել խողովակաշարի պայթյունների համար։ Ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ կասկածում են ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային ներգրավվածության մեջ։

Միևնույն ժամանակ, 2026 թվականի մայիսին գերմանական «Sefe» ընկերությունը, որը «Գազպրոմի» նախկին դուստր ձեռնարկությունն է, հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարը սպասարկող գազային ջերմաէլեկտրակայանը կհանձնվի Ուկրաինային՝ որպես մարդասիրական օգնության մաս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի