Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
Քաղաքականություն
02.07.2026 | 18:26
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 11 մարդ։ Սրճարանում պայթուցիկ սարք է եղել, հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, գրում է France 24-ը։
«Դամասկոսի Արդարադատության պալատի մոտ գտնվող սրճարանում տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով»,- հայտնել է պետական հեռուստատեսությունը։
Անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը։ AFP-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես է շտապօգնության մեքենան տեղափոխում զոհերին պայթյունից հետո։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութում երևում են մի քանի վիրավորներ, որոնք ընկած են գետնին, իսկ մոտակայքում ոստիկաններ են։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

