Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը Factor TV-ի եթերում  մեկնաբանելով Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումից հետո հնչած հայտարարությունները, վերլուծել է Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի քաղաքականության տրամաբանությունը։ Ըստ փորձագետի՝ Բաքուն արտաքին աշխարհի համար «խաղաղության բեմադրություն» է իրականացնում, մինչդեռ երկրի ներսում շարունակում է հայատյացության քարոզն ու Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջմղումը։

Ի պատասխան Ալիևի պնդումներին, թե Ադրբեջանը միակողմանի քայլեր է ձեռնարկել խաղաղության համար, Տաթևիկ Հայրապետյանը նշել է, որ իրական քայլերն այլ կլինեին։

«Խաղաղությանը մղված իրական քայլը, օրինակ, կարող էր լինել գերիների վերադարձը, տարածքների դեօկուպացիան Հայաստանի, կարող էր լինել «Արևմտյան Ադրբեջան» անունը կրող զավթողական ծրագրերի հետ կապված․․․ ընդհանրապես այդ թեմայի փակումը և նմանատիպ այլ՝ հայատյացության քարոզի դադարեցումը»։

Փորձագետի համոզմամբ՝ Ալիևի հռետորաբանությունը տարբեր է ներքին և արտաքին լսարանների համար, սակայն նրա քաղաքականությունը կառուցվում է ներքին լսարանին ուղղված ուղերձների հիման վրա։ «Ես, օրինակ, չեմ կարողանում հասկանալ զուտ տրամաբանորեն՝ եթե կա խաղաղության ձգտում, եթե իրապես կա այդ ամենը հավերժացնելու նպատակ, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը որպես պետություն հսկայական ռեսուրսներ ծախսում՝ փորձելով ասել մի բան, որն ընդհանրապես պատմության մեջ գոյություն չի ունեցել, իբր թե Հայաստանի տարածքը պատկանում է իրենց»։

Հայրապետյանը շեշտել է, որ «Արևմտյան Ադրբեջան» թեզը Բաքվի քաղաքական օրակարգ է մտել 2022 թվականի դեկտեմբերին, երբ Արցախի հայերը դեռևս ապրում էին իրենց հայրենիքում, ուստի այն չի կարող դիտարկվել որպես հակակշիռ արցախահայության վերադարձի իրավունքի հարցին։

«Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը կամ հակամարտությունը մենք չենք հորինել։ Այդ խնդիրը միջազգայնորեն ճանաչված էր, արձանագրված էր, դրա համար գործում էր հատուկ խումբ։ «Արևմտյան Ադրբեջան» անունով որևէ խնդիր գոյություն չունի»։

Փորձագետի կարծիքով՝ այս թեման Բաքվի կողմից օգտագործվում է որպես հոգեբանական պատերազմի գործիք, և հայկական կողմի խնդիրն է՝ ճիշտ գնահատականներ տալով կանխել այն, այլ ոչ թե ներքաշվել դրա քննարկումների մեջ։ 

Խոսելով տարածաշրջանում խոշոր դերակատարների շահերի մասին՝ Հայրապետյանն ընդունել է, որ Հայաստանը կարող է օգտվել հաղորդակցային ուղիների շուրջ ձևավորված հետաքրքրություններից՝ ստեղծելով այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի վրա հարձակումը դառնա «գրեթե անհնար»։

Սակայն, ըստ նրա, այս հնարավորությանը զուգահեռ, ներկայիս իշխանությունը շարունակում է բավարարել Բաքվի «ամենաանտրամաբանական պահանջները», ինչպիսին է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։

«Դրան [Սահմանադրության փոփոխությանը] համաձայնություն տալը Հայաստանի իշխանության ամենամեծ վնասներից մեկն է եղել, որովհետև չի կարելի որևէ երրորդ երկրի պահանջով Սահմանադրությունը փոխել Հայաստանի Հանրապետությունում։ Դա լրջագույն հարված է պետության ինքնիշխանությանը։ Դրա լավագույնը դրա չանցկացումն է։ Հայաստանում չպետք է լինի Ադրբեջանի պահանջած սահմանադրության անցկացում»։

Փորձագետը եզրափակել է՝ նշելով, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ վարում է տեղեկատվական, դիվանագիտական, քաղաքական և հոգեբանական պատերազմ, և հայկական կողմի անգործության գինը հետագայում կարող են վճարել զինված ուժերը։ «Ինչո՞ւ այսօր դիվանագետները չաշխատեն դա կանխելու համար, որ հետո դրա գինը չվճարվի կյանքերով։ Ես դա չեմ հասկանում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան