Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
Բոլորը

«Չեն լինում ժողովրդավար երկրներ, որոնցում 50-ից ավել քաղբանտարկյալներ են լինում»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մամուլիսի ասուլիսին զուգահեռ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանն իր քննադատության սլաքն ուղղեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ նշելով, որ վերջինս գովաբանում է մի «ժողովրդավարություն», որտեղ առկա են բազմաթիվ քաղաքական հետապնդումներ։

«Չեն լինում ժողովրդավար երկրներ, որոնցում 50-ից ավել քաղբանտարկյալներ են լինում։ Ընդ որում, այս թիվը մինչև ընտրարշավի մեկնարկն էր։ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպում էր այսօր ու գովաբանում էր մի՝ իր կարծիքով ժողովրդավարություն, որտեղ մինչև ընտրարշավը կար 50-ից ավել քաղբանտարկյալ։ Տիկին ֆոն դեր Լայենը այլ տարբերակ չունի, քան ընդունել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, այն պարզ պատճառով, որ տիկին ֆոն դեր Լայենը ներկայացված է ԵԺԿ-ի կողմից։ Իսկ ԵԺԿ-ն ճանաչել և ընդունել է բանաձև, որում հստակ ասվում է, որ Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալներն ունեն քաղբանտարկյալի կարգավիճակ և պիտի անհապաղ ազատ արձակվեն, և պահպանվի իրենց արդարության իրավունքը։ Այնպես որ, անկախ այն «երգերից», որ այսօր կերգվեն այս շենքում կամ որևէ այլ ասուլիսների ժամանակ, Եվրոպայի իշխող կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, ընդունել և պաշտոնապես բանաձևով ճանաչել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»,- ասաց պատգամավորը։

Խոսելով երկրի արտաքին քաղաքականության մասին՝ Մամիջանյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանը վերածվում է աշխարհաքաղաքական բախումների արենայի, ինչը երբևէ որևէ երկրի օգուտ չի բերել։ Նրա պնդմամբ՝ միջազգային հանրությունը տեղյակ է Հայաստանում տեղի ունեցող իրավախախտումներից, սակայն շահադիտական նպատակներով նախընտրում է լռել։

«Մենք պարտավոր ենք ամբողջ գործիքակազմը օգտագործել, որպեսզի ստիպենք աշխարհին, ստիպենք Եվրոպային խոսել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին։ Մենք պարտավոր ենք պայքարել մեր հայրենակիցների, մեր պայքարի ընկերների ազատության համար։ Քաղբանտարկյալները իմ ու ձեր չեն լինում․ քաղբանտարկյալների իրավունքների համար պիտի պայքարենք բոլորս»։

Մանրամասները՝ տեսանյութում։