«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է 2013 թվականի իրավիճակի կրկնությունը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից և որոշեց ԵՏՄ ուղղությամբ գնալ։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ըստ վարչապետի՝ այսօր նման շրջադարձն անհնար է, քանի որ Հայաստանի ժողովուրդը հստակ աջակցում է կառավարության վարած արտաքին քաղաքականությանը։

«Մյուս կողմից, մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակում և, բնականաբար, չենք արհամարհում մեր ոչ մի միջազգային գործընկերոջ շահերը։ Սակայն որևէ այլ գործընկերոջ շահ չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերն են, և սա տրամաբանական է ցանկացած երկրի համար,- ասաց վարչապետը։

Factor TV-ի լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ է վարչապետը քննարկել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ երեկվա հեռախոսազրույցի ընթացքում, արդյոք զրույցի ընթացքում անդրադարձ եղել է Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, և թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, ապա այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Քննարկված հարցերի շրջանակը ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։