ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսական զորքերը լույս հինգշաբթի գիշերը հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա 74 հրթիռով և 496 ԱԹՍ-ով։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ամենօրյա հաշվետվության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ ժամը 9:00-ի դրությամբ՝ ՀՕՊ ուժերը խոցել կամ ճնշել են 524 թիրախ՝ 48 հրթիռ և տարբեր տեսակի 476 անօդաչու թռչող սարք։ 25 բալիստիկ հրթիռների և 12 ԱԹՍ-ների հարվածներ են գրանցվել 33 վայրերում, 18 վայրերում ընկել են անօդաչու թռչող սարքերի բեկորներ։ Մի քանի հրթիռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։ Հարվածի հիմնական ուղղությունը Կիևն է եղել։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի լույս 2-ի գիշերը Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը «որսացել և ոչնչացրել է» 327 ուկրաինական անօդաչու թռչող սարք 19 շրջաններում և բռնակցված Ղրիմում։

Կիևի վրա գիշերային զանգվածային հարձակման հետևանքով վնասներ են գրանցվել քաղաքի բոլոր թաղամասերում, հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Դարնիցկիի շրջանում բնակելի շենքն ամենաշատն է վնասվել։ Շենքի մի մասը բառացիորեն հողին է հավասարվել։ Այնտեղ որոնողական-փրկարարական գործողություն է ընթանում։ Նրանք փնտրում են փլատակների տակ գտնվող մարդկանց»,- հայտարարել է Կլիչկոն։

Վնասված շենքերի թվում է նաև շտապօգնության ենթակայանը, որտեղ վնասվել է նաև ինը շտապօգնության մեքենա, վեց աշխատակից, այդ թվում՝ բժիշկներ և վարորդներ, վիրավորվել են։

Իր հերթին, Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ Կիևում 20 բնակելի շենքի է հարված հասցվել։

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները շարունակում են աշխատել 15 վայրերում՝ մաքրելով փլատակները։ Ցավոք, փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել»,- հավելել է նա։

Վերջին տվյալներով՝ Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ շուրջ 90-ը։

Հուլիսի 3-ը Կիևում հայտարարվել է սգո օր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի