Նախագիծը հապճեպ չի բերվել, քարոզարշավին ասվեց` հանրային ակնակալիք կա. նախարարը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
Բոլորը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված չէ անվտանգության կամ այլ սպառնալիքներով։

Հարցին՝ արդյոք իշխանությունն ունի տվյալներ, որ արտերկրից ընտրությունների մասնակցելու նպատակով ժամանած քաղաքացիները խնդիրներ են ստեղծել, Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացիները Հայաստանի համար սպառնալիք չեն։

Սարգսյանի խոսքով՝ նախագծի տրամաբանությունն այն է, որ համապետական ընտրություններին մասնակցեն այն քաղաքացիները, որոնք ունեն պետության հետ մշտական և կայուն կապ, ինչը, ըստ նրա, արտահայտվում է Հայաստանում մշտապես բնակվելով։

«Նախագիծը կարող է միտված լինել ժողովրդաիշխանության մասով ավելի ճշգրիտ լուծումներ նախատեսելուն, և պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը ինչ-որ բանից անհանգստանա, որպեսզի նման նախաձեռնություն լինի»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ նախագիծը հանրային պահանջի արդյունք է, քանի որ վերջին ամիսներին քաղաքացիները բարձրաձայնել են ընտրական իրավունքի վերանայման անհրաժեշտության մասին։

«Եթե անձը հաջորդ ընտրությունների ժամանակ կրկին բավարարի սահմանված չափանիշներին, կկարողանա մասնակցել ընտրություններին։ Չընտրելը դեռևս չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է իր քաղաքացուց»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե նախագիծը ընտրություններից անմիջապես հետո է ներկայացվել, արդյոք կարող է վկայել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, Սարգսյանը պատասխանեց, որ նման քննարկումներ այս պահին չկան։

«Կայացել են հերթական ընտրությունները, ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, ձևավորվել է խորհրդարանը, իսկ Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ներկայացված բողոքը։ Այլ քննարկումներ այս պահին չկան»,- ընդգծեց նախարարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։