Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
01.07.2026 | 15:00
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցության արդիական հարցեր առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հայկական կողմը զրույցի վերաբերյալ դեռևս հաղորդագրություն չի տարածել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

