Քանի՞ խախտում պետք է արձանագրվեր, որ ասեիք՝ ազդեցություն է ունեցել արդյունքների վրա. Դրմեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով իր եզրափակիչ ելույթում «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը ներկայացրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից «իրականացված համակարգային խախտումների շղթան»։

Նա պնդեց, որ քարոզարշավի ընթացքում խախտվել են ազատության և հավասարության սահմանադրական սկզբունքները։

«Ի սկզբանե նշել էի բացատրությանս մեջ, պատասխանողն ասելու է՝ ապացուցեք, թե քանի ձայն է փոխվել, ապացուցեք, թե քանի ընտրող է փոխել իր ընտրությունը, ապացուցեք, որ առանց այդ խախտումների արդյունքն այլ կլիներ։ Այդպես էլ եղավ։ Իսկ ո՞րն է այս գործով ապացուցման առարկան կամ գործի մեխը։ Այն, որ անկախ քանակից, ներկայացված փաստերը ողջամիտ կասկածից վեր ձևավորում են այն համոզմունքը, որ ընտրությունները չեն եղել ազատ և հավասար, կամ, որ նույնն է՝ ընտրողների ազատ կամքի վրա եղել է ապօրինի ազդեցություն»։

Դրմեյանի խոսքով՝ ՔՊ-ն իր նախընտրական հիմնադրամի հայտարարագրում ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող թվեր։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է 130 անշարժ գույքերի անհատույց օգտագործմանը։

«Հնարավոր չէր քարոզարշավի ժամանակ 20 հազար դրամով գույք վարձակալել Պռոշյանում կամ 50 հազարով՝ Մամիկոնյանց փողոցում։ Եթե ներառվեր շուկայական արժեքը, ծախսերի շեմը կգերազանցվեր»,- նշեց նա։ Բացի այդ, ըստ Դրմեյանի հաշվարկների, ՔՊ-ի 588 գրասենյակներում ներգրավված աշխատակիցների վարձատրությունը (նվազագույն հաշվարկով՝ շուրջ 58,8 մլն դրամ) ևս չի արտացոլվել հիմնադրամում, ինչը, նրա խոսքով, Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է և պետք է հանգեցներ ուժի գրանցման չեղարկմանը։ Կուսակցության ներկայացուցիչը բարձրացրեց նաև իրավապահ մարմինների, իր խոսքով, երկակի ստանդարտների հարցը։

Նա հիշեցրեց ՔՊ քարոզչական պաստառներով կահավորված կապույտ մեքենաների մասին, որոնք, ըստ Դրմեյանի, շահագործվում էին օրենքի խախտմամբ, սակայն ոստիկանությունը չի կիրառել պատժամիջոցներ։

«Բոլորդ տեսել եք նարնջագույն սրտիկներով կապույտ մեքենաները։ Դրանք բոլորը կահավորված են եղել Կառավարության 2005թ. որոշման խախտմամբ։ Սա առաջացնում է վարչական պատասխանատվություն։ Մեքենաները չպետք է շահագործվեին այդ տեսքով քարոզարշավի ընթացքում։ Բայց դրանք շրջել են Երևանում և համայնքներում, երբեմն նույնիսկ պարեկների ուղեկցությամբ։ Մեր հարցմանը, թե արդյոք տուգանվել են այդ մեքենաները, ոստիկանությունը հունիսին պատասխանել է, թե դա անձնական տվյալ է և չի կարող տրամադրել։

Ի հակադրություն սրա՝ մեր ուժի կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ հենց քարոզարշավի ժամանակ, որոնք հետագայում բողոքարկվել են և վարույթները կարճվել են՝ որպես անհիմն։ Ինչո՞ւ պետք է նույն իրավական ակտի կանոնները գործեն մեկ կուսակցության համար, իսկ մյուսի համար՝ ոչ»։

Ամփոփելով խոսքը՝ Լիպարիտ Դրմեյանը կոչ արեց Սահմանադրական դատարանին կայացնել արդարացի որոշում՝ նշելով, որ ներկայացված փաստերը բավարար են ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար։ Նա ընդգծեց, որ Բարձր դատարանի որոշումից է կախված հասարակական համերաշխության վերականգնումը և երկրի ժողովրդավարական ապագան։

Մանրամասները՝ տեսանյութում։