ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

ԱՄՆ Գերագույն դատարանն աջակցել է քաղաքացիության իրավունքի լայն հասկացությունը՝ մերժելով նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանագիրը, որը ենթադրում էր, որ Միացյալ Նահանգներում անօրինական կամ ժամանակավորապես գտնվող անձանցից ծնված երեխաներն Ամերիկայի քաղաքացիներ չեն համարվում։

Դատավորները հիմնվել են Քաղաքացիական պատերազմից հետո ընդունված 14-րդ փոփոխության և ավելի ուշ ընդունված դաշնային օրենքների վրա՝ որոշելով, որ երկրում ծնված յուրաքանչյուր ոք, շատ սահմանափակ բացառություններով, քաղաքացի է։ Հանրապետական ​​նախագահի առաջարկած սահմանափակումներն արգելափակվել էին մի քանի ստորին դատարանների կողմից և ուժի մեջ չէին մտել ԱՄՆ-ի ոչ մի նահանգում։

Ապրիլյան լսումների ժամանակ թե՛ պահպանողական, թե՛ լիբերալ դատավորները կասկածի տակ էին դրել այս կարևորագույն գործով գործադիր հրամանագրի վավերականությունը, որը հատուկ նշանակություն ստացավ դատարանում Թրամփի աննախադեպ ներկայության շնորհիվ։

Դատավորները որոշում են կայացրել Նյու Հեմփշիրի ստորին դատարանի որոշման դեմ Թրամփի բողոքարկման վերաբերյալ, որը չեղյալ էր հայտարարում քաղաքացիության սահմանափակումները։

Ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին հրամանագիրը, որը Թրամփը ստորագրել է իր երկրորդ ժամկետի առաջին օրը, իր վարչակազմի լայնածավալ ներգաղթային պայքարի մաս է կազմում։

Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը դարձել է Թրամփի ներգաղթային քաղաքականության առաջին հարցը, որը հասավ դատարան՝ վերջնական լուծման համար: Դատավորները նախկինում չեղարկել էին Թրամփի կողմից արտակարգ լիազորությունների մասին օրենքով սահմանված համաշխարհային մաքսատուրքերը, որոնք նախկինում երբեք նման կերպ չէին կիրառվել։

Դոնալդ Թրամփը կոշտ է արձագանքել փետրվարի վերջին դատարանի կայացրած որոշմանը՝ հայտարարելով, որ ամաչում է իր դեմ որոշում կայացրած դատավորների համար և նրանց անվանելով ոչ հայրենասեր:

Թրամփի վարչակազմը պնդում է, որ քաղաքացիության վերաբերյալ ընդհանուր ըմբռնումը սխալ է՝ պնդելով, որ ոչ քաղաքացիների երեխաները չեն «ենթարկվում Միացյալ Նահանգների իրավասությանը», հետևաբար, իրավունք չունեն քաղաքացիություն ստանալ։

Միգրացիոն քաղաքականության ինստիտուտի և Փենսիլվանիայի պետական ​​համալսարանի Բնակչության ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ այս հրամանագրով կարող էր տուժել Միացյալ Նահանգներում ամեն տարի ծնվող ավելի քան քառորդ միլիոն երեխա։

Մինչ Թրամփի հռետորաբանությունն ու գործողությունները հիմնականում կենտրոնացած են եղել անօրինական ներգաղթի վրա, ծննդյան իրավունքի քաղաքացիության սահմանափակումները կվերաբերեին նաև Միացյալ Նահանգներում օրինականորեն գտնվող անձանց, այդ թվում՝ ուսանողներին և գրին քարտերի կամ մշտական ​​բնակության կարգավիճակի դիմորդներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի