Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Ռուսաստանի կառավարությունը կարող է թույլատրել Եվրո-2, Եվրո-3 և Եվրո-4 բենզինի ու դիզելային վառելիքի արտադրությունն ու վաճառքը մինչև 2027 թվականի հուլիսը, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով որոշման նախագծին: Եվրո-2 բենզինի վաճառքը Ռուսաստանում արգելված է 2013 թվականից, գրում է The Insider-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ իշխանությունները քննարկում են այս միջոցառումը՝ ներքին վառելիքի շուկան հագեցնելու համար։ Կարող է թույլատրվել նաև ավելի ցածր տեխնիկական բնութագրերով բենզինի ներմուծում, որը չի ենթարկվի ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ Բենզինի համար մեթանոլի պարունակությունը նախատեսվում է սահմանափակել 3%-ով։

Գործող տեխնիկական կանոնակարգերը սահմանում են, որ Եվրո-5 բենզինի և դիզելային վառելիքի համար ծծմբի պարունակությունը չպետք է գերազանցի 10 մգ-ը՝ 1 կգ-ի համար: Եվրո-2-ի համար թույլատրվում է մինչև 500 մգ՝ 1 կգ-ի համար։

Վերլուծաբանները նշում են, որ չափորոշիչների իջեցումը թույլ կտա նավթի օգտագործումը առանց խորը զտման և կարող է ամսական հարյուր հազարավոր տոննաներով ավելացնել բենզինի մատակարարումը:

Այնուամենայնիվ, Եվրո-2 վառելիքը կարող է անվտանգ չլինել ժամանակակից ավտոմեքենաների  համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի