ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում քննվում է քրեական վարույթ, որի շրջանակում քննության առարկա կդառնան նաև «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու հանգամանքն ու շարժառիթը»։ Այդ մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։

Factor.am-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվել էր, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 27-ի հայտարարությունները վերաբերում են նոր քրեական վարույթի։ 

«Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման ու դպրոցներից, մանկապարտեզների ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը։ Առավել ևս հիմա կալուգացի օլիգարխը թող պատրաստվի նրան, որ դեռ տասնամյակով չի կարողանա հեռանալ ՀՀ-ից, նա պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում, որպես լրտես, որպես հոսանքի գող և որպես փող լվացող»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Քննչական կոմիտե ուղարկված մեր հարցման մեջ հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք վարչապետը խոսում է նոր քրեական վարույթի մասին։ Կոմիտեից հարցման պատասխանելու համար 30-օրյա ժամկետ էին խնդրել։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել և քննվում է քրեական վարույթ, որի շրջանակում քննության առարկա կդարձվի նաև կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու հանգամանքը և շարժառիթը»,- ասված է ՔԿ-ի գրավոր պատասխանում։

Միաժամանակ, ՔԿ-ն հայտնել է, որ քրեական վարույթով այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։

Factor.am-ը նաև խնդրել էր հայտնել, թե երբ է նախաձեռնվել քրեական վարույթը, ինչ հիմքով, ինչ հոդվածներով է այն քննվում։  Սակայն Քննչական կոմիտեն, հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին հայտնել է․  «Ձեր կողմից նշված մյուս հարցադրումների մասով տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։ 

 

Անի Թամրազյան