Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Քանի՞ քաղաքացի է, ըստ ձեզ, դժգոհ ընտրության արդյունքից։ Ի՞նչ եղանակով են այդ քաղաքացիները, որոնց իրավունքները ենթադրաբար խախտվել են, բողոքում»,-ՍԴ-ում նման հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սրբուհի Գալյանը «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին։

«Ասում եք՝ թիրախավորել եք մեզ, Հակակոռուպցիոն կոմիտե, և դա ազդել է ընտրության արդյունքի վրա. ո՞ւր են այդ մարդիկ։ Ինչպե՞ս մենք չափենք, ինչպե՞ս Բարձր դատարանը կամ նույնիսկ հասարակությունը չափի այդ դժգոհության մակարդակը, որ դրանից գոնե բխեցնի հնարավոր հետևանքը, ազդեցությունը այդ գործողությունների՝ ընտրության արդյունքի վրա»,-նշեց Գալյանը։

Ի պատասխան Արամ Վարդևանյանը հայտարարեց․ «Հարգելինե՛րս, Բարձր դատարանին ներկայացվել են յոթ քաղաքական ուժերի կողմից դիմումներ։ Պայմանականորեն մենք ներկայացնում ենք 340,000-ից ավելի ձայն ստացած ուժին։ Ես հիմա ներկայացնում եմ մեր այդ հայրենակիցներին և իրենց դիրքորոշումն եմ փոխանցում դատարանին»,-ասաց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։