Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ

Լուրեր

22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
Բոլորը

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից մեկով, 2026 թվականի հունիսի 17-ին կնքել է հաշտության համաձայնություն, որը Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է 2026 թվականի հունիս 26-ին։ Կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 304 միլիոն 554 հազար դրամ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Սերժիկի Զաքարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել էր վարույթ:

Նշված գործի շրջանակներում, 2026 թվականի հունիսի 17-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատասխանողներ Իշխան Զաքարյանի և նրան փոխկապակցված անձանց հետ կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանող կողմը համաձայնել է Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 15-ի որոշմամբ հաստատված հայցի հիմքի և առակայի փոփոխության արդյունքում պահանջվող ընդհանուր՝ 304 միլիոն 554 հազար դրամն 6 ամսվա ընթացքում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, 2023-2024 թվականներին Իշխան Զաքարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ընդհանուր շուրջ 71 հա մակերեսով 15 հողատարածք՝ Կոտայքի մարզի Հացավան համայնքում գտնվող 2 հողատարածք, Արարատի մարզի Լանջազատ համայնքում գտնվող 11 հողատարածք և Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 2 հողատարածք: Բացի այդ, Դատախազության դեպոզիտ հաշվեհամարին է մուտքագրել 32 միլիոն դրամ՝ որպես հողամասերի աճուրդային արժեքների և կադաստրային արժեքների տարբերություն:

2026 թվականի հունիսի 19-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել դիմում՝ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին:

2026 թվականի հունիսի 26-ին Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է վճիռ, որով հաստատել է 2026 թվականի հունիս 17-ին կնքված հաշտության համաձայնությունը: