Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza

Լուրեր

22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
Բոլորը

Ուկրաինան պնդում է, որ հարվածել է Վտորովոյի նավթամուղային կայանին, որը վառելիք է մատակարարում Մոսկվային. գրում է meduza-ն։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հունիսի 27-ին հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել են Վլադիմիրի մարզի Վտորովոյի նավթամուղային կայանի վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն, ՈւԱԾ անօդաչու թռչող սարքերը հարվածել են օբյեկտի տեխնիկական շենքին, որին հաջորդել է պայթյուն, պնդում է Ուկրաինայի հետախուզական ծառայությունը։

ՈւԱԾ-ն չի տրամադրել լուսանկարներ կամ տեսանյութեր՝ հարվածը հաստատելու համար։ Վլադիմիրի մարզային իշխանությունները չեն մեկնաբանել միջադեպը։

NASA-ի կողմից իրականացվող FIRMS արբանյակային հրդեհների մոնիթորինգի նախագծի տվյալների համաձայն՝ նավթամուղային կայանի տարածքում հրդեհներ չկան։ Սակայն FIRMS-ը գրանցել է հրդեհ, որը տեղի է ունեցել կայանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։

Վտորովոյի կայանը պատկանում է «Տրանսնեֆտ-Վերին Վոլգա» ընկերությանը։ ՈւԱԾ-ն կայանը բնութագրել է որպես կարևոր լոգիստիկ կենտրոն՝ թեթև նավթամթերքի արտահանման նավահանգիստներ և ներքին սպառողներ տեղափոխելու համար։ Նավթամթերքը նույնպես տեղափոխվում է Մոսկվա այս կայանի միջոցով։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը վերջին անգամ կայանի վրա հարձակում է իրականացրել հունիսի 10-ին։

Ուկրաինան պարբերաբար հարձակումներ է գործում Ռուսաստանում գտնվող նավթային օբյեկտների վրա, ինչը երկրում վառելիքային ճգնաժամ է առաջացրել։ Ռուսաստանի շատ շրջանների բնակիչներ բողոքում են բենզինի պակասից։

«Ուկրաինսկայա պրավդա»-ն գրում է, որ վերանշյալ կայանը նաև ապահովում է նավթամթերքի արտահանումը Բալթիկ ծովի նավահանգիստներով։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի