Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2027-28 թթ․ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ կարծիքը բացասական է, որովհետև ըստ իս դա հակասահմանադրական դրույթ է։ Նախատեսել, որ երկրորդ հոդվածում փոփոխություն է կատարվում ու խմբագրվում է ընտրական իրավունքը՝ անհնար է և անտեղի»,- հրավիրված հանրային քննարկման ժամանակ ասաց ընտրական իրավունքի փորձագետ, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանը և Ալխաս Ղազարյանն առաջարկում են «Ընտրական օրենսգիրք» և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ, որոնցով մեկ տարվա ընթացքում 183 օրից քիչ ՀՀ-ում գտնվողները կզրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Բացառություն է նախատեսվում պետական ծառայության բերումով արտերկրում գտնվող անձանց և արտերկրում սովորող ուսանողների համար։ Կառավարությունը սկզբունքորեն ընդունելի է համարում նախաձեռնությունը, սակայն առաջարկում է մեկ տարվա փոխարեն դիտարկել երկու տարվա ժամանակահատված, որի ընթացքում քաղաքացին պետք է Հայաստանում գտնված լինի առնվազն 366 օր։ Նման կարգավորում է առաջարկում ՆԳՆ-ն։

 

Վարդինե Գրիգորյանը նշում է, որ դեռևս 2018 թվականից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շրջանակներում կարևոր խնդիրներ են վեր հանել, որոնք լուծում չեն ստանում։ «Անգործունակ ճանաչված անձինք կամայականորեն անմիջապես զրկվում իրենց քաղաքական իրավունքից, չնայած դրա հիմքը գոնե միջազգային իրավունքում անընդունելի է համարվում ու Հայաստանն անընդհատ ստանում է առաջարկություն, որ այդ հիմքով ընտրական իրավունքից զրկելը բացարձակ կերպով չկիրառվի: Նույնը դատապարտյալների հետ կապված, որոնք մասով սահմանադրության փոփոխություններով նախատեսվեց մի քիչ լիբերալիզացում, որ ոչ ծանր հանցագործություններով դատապարտված և ազատազրկված անձինք ևս ունենան ընտրական իրավունք: Այսինքն հստակ պետք է լինեն այն դեպքերը, որոնցում մենք զրկում ենք մարդուն ընտրական իրավունքից: Ու այս ներկայիս սահմանադրության կոնտեքստում դա արդեն ունենք ու ասում եմ՝ վիճելի է, թե այդտեղ եղած սահմանափակումները ինչքանով են ճիշտ: Ու մի հատ էլ ավելացնել հակասահմանադրական սահմանափակում՝ բացարձակ անընդունելի և անհասկանալի է»։

Մանրամասները՝ տեսանյութում։