«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Լուրեր

23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
Բոլորը

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է։ Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Արամ Քոչարյանը։

«Մեր օրակարգը հայտարարելու պահից սկսած (7 ամիս առաջ) ամբողջությամբ հրապարակվել են մեր քայլերը՝ բոլոր սցենարների դեպքում՝ թե հաղթանակի, թե պարտության։ Առաջարկը քաղաքացիներին եղել է մաքսիմալ հստակ, ու մենք մինչև վերջին տառի ճշգրտությամբ արել ենք ու անում ենք այն, ինչ ասել ենք։

Այո, մենք չկարողացանք ապահովել մեր հաղթանակի սցենարի իրագործումը։ Պարտվեցինք։ Քաղաքացիների՝ մեզ տված քվեն գնահատական էր թե դրական, թե բացասական իմաստով, որը մենք ընդունել ենք, արել ու անում ենք հետևություններ և պատրաստվում հաջորդ մարտին։

Կարևոր է արձանագրել նաև, որ «Բոլորին դեմ եմ»-ի ստացած 21,000 ձայներն ուղիղ, հստակ ծառայում են այդ ձայները ուզելիս տրված խոստումների իրագործմանը։ Եթե հաղթենք՝ այս ենք անելու, եթե պարտվենք՝ այս։ Ցույց տվեք ինձ, որ գոյություն ունի ուրիշ «ընդդիմադիր» ուժ, ով կարող է նույն հայտարարությունն անել։ Չեք կարող։ Իսկ մնացածը ուղղակի քաղաքական ջղաձգումներ են։

Թե բա՝ սրանից ձայն են գողացել, նրանից են փախցրել, այս մեկի պրոյեկտն են և այլն։ Գիտեմ, որ անսովոր է՝ առանց քաղաքական հովանավորների, առանց փախցնելու ու գողանալու, առանց մարդկանց սուտ ասելու քաղաքական գործունեությունը։ Հասկանում եմ։ Բայց պետք է հարմարվել, մենք դեռ երկար ենք այստեղ մնալու:

Ի դեպ, առիթից օգտվելով՝ նաև հիշեցնեմ, որ մենք խոսք ենք տվել պարտության դեպքում շարունակել մեր քաղաքական գործունեությունը (ոչ որպես «Բոլորին դեմ»)»,- գրել է Քոչարյանը։

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը հիմնադրվել է 2026 թվականի փետրվարի 1-ին։ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կուսակցությունը հավաքեց 1.33% ձայն (21,467 քվե) և չհաղթահարեց ԱԺ անցնելու շեմը։

Կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցն էր։