Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները

Լուրեր

16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը հունիսի լույս 26-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ռուսաստանի շրջաններին, գրում է Meduza-ն։

Տուլայի շրջանն Ուկրաինայի զինված ուժերի հիմնական թիրախներից է եղել։ Astra տելեգրամյան ալիքի տվյալներով՝ հարձակման են ենթարկվել «Ազոտ» քիմիական գործարանը և Նովոմոսկովսկի էլեկտրակայանը, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել։

Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտնել է, որ գիշերը շրջանում խոցվել է 157 անօդաչու թռչող սարք։ Նա նաև հայտնել է Նովոմոսկովսկում արդյունաբերական օբյեկտի վնասման մասին։ Բացի այդ, վնասվել է Շչյոկինո շրջանում գտնվող մասնավոր տուն, մեկ կին է վիրավորվել։

ՌԴ մայրաքաղաք Մոսկվան Ուկրաինայի մյուս թիրախն է եղել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը Մոսկվայի և մարզի վրա խոցվել է առնվազն 47 անօդաչու թռչող սարք։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ արտակարգ ծառայություններն աշխատում են բեկորների անկման վայրում, սակայն հստակ վայրը չի նշվում։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի 12 շրջաններում, բռնակցված Ղրիմի, Սև ու Ազովի ծովերի վրա ոչնչացրել են ուկրաինական 660 անօդաչու թռչող սարք։

Նշվում է, որ գիշերային հարձակումը տարվա ընթացքում ամենազանգվածայինն է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի