Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ գեներալ-մայոր Եվգենի Խմարան զեկուցել է «հեռահար պատժամիջոցների ծրագրի, միջին հեռահարության պատժամիջոցների և Ուկրաինայի անվտանգության ծառայության, մասնավորապես, «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնի՝ առաջնագծում ունեցած արդյունքների մասին», գրում է Current time-ը։

«Ես հաստատել եմ Ծառայության համար 40-օրյա գործողությունը՝ պատերազմը դադարեցնելու նպատակով ագրեսոր պետության վրա ազդելու համար»,- գրել է նա։

Զելենսկին չի բացահայտել գործողության մանրամասները։ Նա նշել է «Ուկրաինայի դիրքերի պաշտպանության ամենաբարձր ցուցանիշները ռազմաճակատում՝ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի օգտագործման շնորհիվ»։

«Ալֆա» կենտրոնը հակաահաբեկչական և թիկունքում հատուկ գործողություններ է իրականացնում։ Այս ստորաբաժանումը հունիսի սկզբին կանգնած էր Կրոնշտադտի, Լենինգրադի մարզի ռազմածովային ուժերի զինանոցի և Կուբանի Ուստ-Լաբինսկի նավթաբազայի վրա հարվածների հետևում:

Ուկրաինան ուժեղացրել է հարձակումները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Մայիսին հարձակման են ենթարկվել 16 նավթավերամշակման գործարաններ, այդ թվում՝ տասը խոշորագույններից ութը։ Ուկրաինական հարվածները շարքից հանել են Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունների զգալի մասը, ինչը հանգեցրել է բենզինի պակասի, վառելիքի գների բարձրացման և բազմաթիվ շրջաններում բենզալցակայաններում երկար հերթերի։

Բռնակցված Ղրիմում նավթային օբյեկտների և տրանսպորտային ուղիների վրա հարձակումները վառելիքի պակասի պատճառ են դարձել։ Հունիսի լույս 21-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո իշխանությունները կասեցրել են բենզինի վաճառքը թե՛ անհատներին, թե՛ բիզնեսներին։ Ճամբարներ երեխաների ընդունելությունը և նախատեսված մրցույթները դադարեցվել են մինչև սեպտեմբերի 1-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի