Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերը, գործարար և ներդրումային կապերի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգն ու եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման հարցերը։

«Հունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ:

Բենժամեն Հադադը շնորհավորել է նախարարի տեղակալին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու և հաղթանակի կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները՝ ընդգծելով երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով նախատեսված առաջնահերթությունների հետևողական իրականացման և ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը։ Այս համատեքստում առանձնակի ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար կապերի խթանման, ներդրումային համագործակցության ընդլայնման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության օրակարգի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանն ուղղված քայլերին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու այդ համատեքստում արձանագրված վերջին զարգացումները»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։